Չառլի Շինի զրահապատ Maybach-ը eBay-ում աճուրդի է հանվել
ՄիջազգայինEbay օնլայն աճուրդում հայտարարություն է հայտնվել 2009թ. արտադրության Maybach 62S զրահապատ սեդանի վաճառքի մասին, որը 7 տարի շարունակ պատկանել է Չառլի Շինին: Մինչեւ վերջերս մեքենան առանց սակարկությունների հնարավոր էր գնել 325 հազար դոլարով, սակայն ի վերջո վաճառողը հեռացրել է «Գնել հիմա» կոճակը:
Սակարկությունների ավարտին մնացել է 3 օր: Մեքենայի նախական գինը կազմել է ընդամենը 200 դոլար: Գրառումը հայտնվելու պահին արվել էր 150 դրույք, որոնցից ամենաբարձրը կազմում է 241 450 դոլար, փոխանցում է Motor-ը:
2015թ. սեպտեմբերի դրությամբ մեքենայի վազքը կազմում էր 42 հազար 240 կմ: