ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը կապված է սահմանադրական բարեփոխումների հետ
Header«Եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ կարողանանք ՀՀԿ-ի հետ միասին լինենք եւ որոշ հստակ հարցեր ամբողջական պատասխանատվությամբ լուծենք, ապա մենք չենք բացառի ՀՀԿ-ի հետ համագործակցելու տարբերակը»,- այս մասին երեկ իր տված հարցազրույցում նշել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Թե որքանով է ընդունելի ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը, եւ արդյո՞ք ՀՀԿ պատրաստ է կոալիցիա կազմել «Դաշնակցության» հետ, Orer.am-ը ճշտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանից.
«Արդեն մի քանի ամիս է, ինչ խոսվում է երկու ուժերի համագործակցության մասին: Նախ ասեմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ՝ կախված ժամանակահատվածից, որոշակի հարցերից, որոնք կանգնած են երկրի առջեւ, կարող է առաջարկներ անել: Հիշենք, որ «Դաշնակցությունը» տարիներ առաջ համագործակցել է «Հանրապետականի» հետ եւ եղել է կոալիցիայի անդամ:
Ես որեւէ խնդիր չեմ տեսնում համագործակցության մեջ, իսկ քանի որ «Հանրապետականն» էլ միշտ բաց ու թափանցիկ է աշխատում ու համագործակցության քայլերին էլ միշտ ընդառաջ է գնում, ապա կարծում եմ, որ համագործակցության եզրեր կգտնվեն»:
Շարունակությունը՝ այստեղ: