Եգիպտոսում Facebook-ի ադմինիստրատորին կալանավորել են կանանց դավաճանությունների մասին բառերի համար
ՄիջազգայինԵգիպտոսի գլխավոր դատախազը կարգադրել է կալանավորել Facebook սոցիալական ցանցի ադմինիստրատոր Թայմուր ալ Սոբկիին, որը հեռուստատեսությունում ելույթի ժամանակ ասել էր, որ եգիպտացի կանանց 1/3-ը դավաճանում է ամուսիններին: Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
«Դա հնարավոր է» շոուի ժամանակ ելույթ ունենալիս Ալ Սոբկին ասել էր, որ Եգիպտոսում կանանց 30 տոկոսը պատրաստ է դավաճանել իրենց ամուսիններին եւ միայն սպասում է, որ իրենց համոզեն: Նրա խոսքով՝ կանանցից շատերը դավաճաում են իրենց ամուսիններին, երբ նրանք արտասահմանում են լինում:
Նրան մեղադրանք են ներկայացրել եգիպտացի կանանց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: