«Ուռա»-ի փոխարեն՝ «Կեցցե». հայկական բանակը նոր կանոնադրություն կունենա
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ԶՈւ–ն կունենան ներքին ծառայության նոր կանոնադրություն, համապատասխան օրինագիծը մշակման փուլում է, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ ՊՆ–ից։
Նախատեսվում է «Ուռա»-ն փոխարինել «Կեցցե»՝ այն իրավիճակներում, երբ հրամանատարը շնորհավորում է անձնակազմին։ Ողջույնի այս ձևը ժառանգություն է մնացել խորհրդային բանակից, բայց այժմ որոշվել է «տեղայնացնել»։
Հեղինակները չեն նախատեսում փոխել «ճիշտ այդպես» և «ոչ մի կերպ» բառերը վերադասին զինծառայողի` հաստատական կամ բացասական պատասխանների դեպքում: