ՌԴ-ում 3 հայի մահվան ելքով վթարից տուժած աբովյանցին ապաքինվել է, տեղափոխվել Հայաստան
ՀասարակությունՌԴ-ում 2015թ. դեկտեմբերին Հայաստանի 3 քաղաքացու մահվան ելքով վթարից տուժած Մարկոս Պապյանն արդեն Հայաստանում է, իրեն լավ է զգում: Վթարից մահացած Սարգիս Խաչարյանի հայրը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նա Ռոստովից, որտեղ բուժում էր ստանում, Հայաստան է տեղափոխվել օրեր առաջ:
«Արդեն լավ է: Չնայած ձեռնափայտերով, բայց քայլում է»,- ասաց Խաչատրյանը:
Մարկոս Պապյանը վթարից ոչինչ չի հիշում, նա պատմել է, որ քնած է եղել դեպքի պահին: Հիշեցնենք, որ նա ձախ ազդրի կոտրվածքներ ունի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2015թ. դեկտեմբերի 26-ին Դոնի-Ռոստովի տարածաշրջանի Սալսկ-Պրոլետարսկ տեղական նշանակության ավտոճանապարհի 0.5 կմ-ին՝ Մանիչստրոյ գյուղի (բնակավայրի) մոտակայքում բախվել էին «ՎԱԶ-2114» մակնիշի т377ЕЦ61 եւ м599ЦМ57 համարանիշների եւ «Մազդա» մակնիշի х181МО61 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով 3 ՀՀ քաղաքացի էր զոհվել, մեկը՝ վիրավորվել:
Մահացածներից 45-ամյա Ստեփան Կոստանյանը եւ 25-ամյա Սարգիս Խաչատրյանը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից էին: Ստեփան Կոստանյանը մեկ դուստր ու մեկ որդի ունի: Սարգիս Խաչատրյանն ամուսնացած չէր: 30-ամյա Էդգար Պետրոսյանը Չարենցավան քաղաքից էր: Վթարի հետեւանքով վիրավորված Մարկոս Պապյանը նույնպես Աբովյանից է: Մահացածները բոլորը եղել են «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը վարել է Մարկոս Պապյանը: Նրանք արտագնա աշխատանքից Հայաստան էին վերադառնում՝ Ամանորն իրենց ընտանիքների հետ նշելու համար: