Ռուսաստանն ու Իրանը տարածաշրջանում ընդհանուր մարտահրավերներ ունեն. Շոյգու
ՄիջազգայինՌուսաստանն ու Իրանը տարածաշրջանում ընդհանուր մարտահրավերներ եւ սպառնալիքներ ունեն, որոնց հնարավոր է դիմակայել միայն համագործակցելով: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր իրանցի գործընկեր Հոսեյն Դեհգանի հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպումը բացելիս Շոյգուն նշել է, որ Ռուսաստանն ու Իրանը պատրաստ են համակարգել գլոբալ եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի շուրջ համագործակցությունը:
Շոյգուի խոսքով՝ հանդիպումը կնպաստի երկու երկրների զինված ուժերի միջեւ բարեկամական հարաբերություններին, փոխանցում է Interfax-ը:
«Կարծում ենք, որ մեծամասամբ երկկողմ համագործակցության նախագծերի գործնական իրականացումից է կախված լինելու միջազգային ահաբեկչության դեմ Ռուսաստանի եւ Իրանի ձեռնարկած միջոցների արդյունավետությունը: Ռուսաստանն ու Իրանը տարածաշրջանում ընդհանուր մարտահրավերներ եւ սպառնալիքներ ունեն, որոնց հնարավոր է դիմակայել միայն համագործակցելով»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը: