Կատուն ավիրել է Շերեմետևոյի կրպակներից մեկը
LifeLife.panorama.am-ը գրում է.
Փետրվարի 14-ին Շերեմետևոյում իր տիրոջից փախած կատուն ավիրել է կրպակներից մեկը: Վկաների խոսքերով, կատուն թաքնվել է օդափոխման համակարգում: Նրա տերը չի փնտրել կատվին և առանց նրա է մեկնել Բրյուսել: Պարզվում է, որ կատուն թաքնվել է ու գիշերը մի ամբողջ կրպակ ավիրել:
«Առավոտյան, երբ աշխատակիցները եկել էին, հայտնաբերեցին, որ օդափոխման համակարգը բաց է ու կատուն կրպակի ներսում է: Այս կատուն ջարդել է մեր ամբողջ խանութը, փչացրել ապրանքը և հետո փախել»,- ասում է կրպակի սեփականատերը:
Կատուն ապաստան է տեղավորվել, մինչև տիրոջ վերադարձը: Ներկա պահին կատվի տերը ետ է վերադառնում Մոսկվա: