Շիրակում վիճաբանության ժամանակ կտրել են 22-ամյա երիտասարդի ականջը
ՀասարակությունՇիրակի մարզում այսօր՝ փետրվարի 16-ին, տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կտրել են 22-ամյա երիտասարդի ականջը:
NEWS.am-ի թղթակցին Գյումրի բժշկական կենտրոնի փոխնտօրեն Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ երիտասարդին տեղափոխել են իրենց մոտ, առկա է աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատում:
«Այժմ վիճակը համեմատաբար լավ է: Վերքերը լավանալուց հետո արդեն կմտածենք պլաստիկ վիրահատության մասին»,- ասաց Արմեն Խաչատրյանը:
Ըստ մարզում տարածված տեղեկությունների՝ վիճաբանության պատճառը աղջիկ է եղել: