Հորմոնների ճիշտ հարաբերակցությունը պատասխանատու է տղամարդու երկարակեցության համար
LifeԱրեւմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ տարեց տղամարդկանց տեստոստերոնի մակարդակը կանխատեսում է մահվան հավանականությունը: Ըստ The Times of India-ի, տեստոստերոնը սեռական այն հորմոնն է, որը պատասխանատու է սեռական հակման, սերմարտադրության եւ ոսկորների առողջության համար:
Նորմայից փոփոխված հորմոնը վկայում է առողջության հետ կապված խնդիրների առկայության մասին: Մասնագետներն այժմ խոսում են բարձր տեստոստերոնի դեպքում առաջացող մեծ վտանգների մասին:
70-89 տարեկան 3690 տղամարդկանց հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, ում տեստոստերոնի մակարդակը միջին ցուցանիշի շրջանակում է (9.8-ից մինչեւ 15.8 նանոմոլ՝ մեկ լիտրում), ավելի երկար են ապրել, քան տեստոստերոնի բարձր կամ ցածր մակարդակ ունեցողները:
Երբ մարմինը տեստոստերոն է արտադրում, դիհիդրոտեստոստերոն է ձեւավորվում, իսկ այս կապված է սրտի իշեմիկ հիվանդության հետեւանքով մահվան ցածր հավանականության հետ: Տեստոստերոնի նորմալ եւ դիհիդրոտեստոստերոնի բարձր ցուցանիշները խոսում են օրգանիզմի լավ վիճակի մասին, կամ հակառակը` պաշտպանում է այն: