Որտե՞ղ է Ռոբերտ Քոչարյանը
ՄամուլՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ երկրորդ նախագահը տևական ժամանակ Եվրոպայում է։
Ի պատասխան Yerevan.Today-ի հարցերի, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն ասել է հետևյալը․ «Հիշեցնեմ, որ դեկտեմբերին դատարանին միջնորդություն էր ներկայացվել բուժման նպատակով թույլ տալ նախագահ Քոչարյանին մեկնել երկրից: Դատարանը միջնորդությունը մերժեց: Եվ միայն այդ պատճառով նախագահը համաձայնեց վաղեմության հիմքով գործի կարճմանը՝ բուժման նպատակով երկրից բացակայելու համար: Սրա մասին փաստաբանը հստակ պարզաբանումներ տվել է:
Այո, նա որոշ ժամանակ է, ինչ գտնվում է արտերկրում: Ուղևորությունը մասնավոր է և զուտ վերոշարադրյալ նպատակով:
Հատուկ ընդգծեմ, որ նախագահը մշտական և ակտիվ կապի մեջ է ֆրակցիայի հետ: Այսքանը»։