ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր որոշում է ընդունել Նոր Նորք վարչական շրջանում բակերը լցված են կեղտաջրով. բնակիչները բողոքում են «Վեոլիա ջուր»-ից Տարադրամի փոխարժեքները հունիսի 3-ին ԶՊՄԿ-ի դերը ժամանակակից Հայաստանում Ինձ պետք է բիզնեսմենների օգնությունը, որպեսզի ստեղծենք 300 հազար նոր աշխատատեղ․ Սամվել Կարապետյան Կարող են շատերին ձերբակալել, բայց ամեն ինչի համար պատասխան են տալու․ Սամվել Կարապետյան Մենք չենք պարտվել․ հանձնել են Լաչինի և Քելբաջարի շրջանները․ Սամվել Կարապետյան Եթե նա այն ժամանակ հեռանար, այսօր մենք կունենայինք հայկական Արցախ․ Սամվել Կարապետյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Խաղաղությունը կրոն չէ, այն ինստիտուցյոնալ անվտանգային համակարգ է, որն իշխանութունը չի հասկանում


Ադրբեջանական զորավարժության ձայները լսվում էին Երասխում, աղջիկս վախեցավ, թե՝ «պատերազմը սկսվել է, կրակում են»

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Արարատի մարզի սահմանամերձ Երասխ բնակավայրում հաստատված կիսով չափ հայ, կիսով չափ ռուս Վասիլի Սուքիասյանը տեղահանվել է Արցախի Մարտունու շրջանի Քաջավան գյուղից։ Նա ծնողների հետ 1995 թվականին է Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխվել հոր ծննդավայր։

Արցախի ամբողջական հայաթափումից հետո բնակության նոր վայր են ընտրել Երասխը։  Վասիլին MediaHub-ի հետ զրույցում ասում է, որ չնայած ճակատագրի հեգնանքին, այստեղ փորձում է ուղղել մեջքը, նոր կյանքը սկսել նոր կետից։ 

«Դժվար է, բայց այլ տարբերակ չունենք, պիտի գոնե երեխաների համար ապրենք»,- ասում է նա։ 

Վասիլին զինվորական է։ Մասնակցել է Արցախի համար մղված բոլոր պատերազմներին, վերջինը ճակատագրական դարձավ, քանի որ պայքարն անարդյունք եղավ։ Տեղահանվելուց հետո կնոջ՝ Թագուհու և անչափահաս 6 երեխաների հետ եկել են Երասխ։ Այստեղ անվճար հիմունքներով բնակարան են առաջարկել։

«Ո՛չ ջուր կար, ո՛չ նորմալ տանիք, ո՛չ էլ բաղնիք։ Քանի որ կարողանում եմ վերանորոգման աշխատանքներ կատարել, նորոգեցի, որքան հնարավոր էր։ Հետո պայմանագրային հիմունքներով ուզեցի շարունակել ծառայությունս։ Ադրբեջանական դիրքերն այնքան մոտ են, որ գյուղում բոլորը պետք է զինվոր լինեն․ մեր բակից երևում է թշնամու դրոշը: Տհաճ է, իհարկե, որ այսքան մոտ են, բայց մենք էլ ապրում ենք ինչպես մյուսները։ Իրենց զորավարժության ժամանակ ձայները լսվում էին գյուղից։ Աղջիկս եկավ վախեցած, թե՝ «պատերազմը սկսվել է, կրակում են»։ Արցախի ճանապարհն անցած Հայաստանում ապրող յուրաքանչյուր ընտանիք չի վստահում Ադրբեջանին, մանավանդ, որ այսքան մոտ են։ Դրա համար 2 անգամ հերթափոխի եմ գնացել, բայց քանի որ քաղաքացիության, նոր գրանցման ու թղթաբանության հետ կապված հարցեր կային, դուրս եկա»,- ասում է  մեր զրուցակիցը։ 

Երասխում հաստատվելուց հետո Վասիլիի ընտանիքին օգնություն են ցուցաբերել Հայաստանում և արտերկրում ապրող սրտացավ մարդիկ։ Խոզեր ու ածան հավեր է գնել։ Նպատակ ունի առաջիկայում նաև անասնապահությամբ զբաղվել, բայց այս պահին դեռ հնարավորություն չունի։

Բնակարանը, որտեղ ապրում են Սուքիասյանները, տնամերձ հողամաս չունի։ Աշխատասեր այս ընտանիքը մեծ ցանկություն ունի զբաղվելու նաև բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ 

«Որ անընդհատ բողոքեմ, ոչ մի բանի չենք հասնելու, փառք Աստծո, որ անվնաս ենք տեղ հասել։ Չնայած ուշքս, միտքս Քաջավանի մեր տանն է, հորս, մորս գերեզմանները: Առաջին հնարավորության դեպքում պատրաստ եմ հենց առաջինը վերադառնալ, միայն թե ոչ ադրբեջանցիների հետ համակեցությամբ»,- ընդգծում է Վասիլին։ 

2023 թվականի սեպտեմբերյան մարտերին Վասիլին եղել է դիրքերում։ Փրկվել է՝ ճեղքելով շրջափակումը, Շուշիի տանկի հարակից հենակետից իր հետ դուրս բերելով 2 կին կապավորի, բուժքրոջն ու ևս 2 վիրավորի։ 

«Աստված չանի, բայց եթե այստեղ էլ գործողություն սկսվի, երասխցիների հետ ես էլ եմ զենք վերցնելու, որ տունս, երեխաներիս ու հայրենիքս պաշտպանեմ»,- հավելեց Վասիլի Սուքիասյանը։

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Դու արժանի՛ ես փոփոխության Հունիսի 3 Ժամը 19։00 Արի՛ Հանրապետության հրապարակ․ Ուժեղ ՀայաստանՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղիԱրարատ Միրզոյանը զարմացած է, որ մենք ուզում ենք դատենք Խաղաղության համաձայնագիրը ստորագրողներին․ Էդմոն ՄարուքյանՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր որոշում է ընդունել Փաշինյան, մենք պարտավորվում ենք ընդունել «Սաֆարովի կանխարգելման օրենքը» և կանխել 300,000 ադրբեջանցիների բերելու ձեր ծրագիրը․ Ուժեղ ՀայաստանԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Նոր Նորքում էՊապիկյանի տեղը ոչ թե բանակն է, այլ կրկեսը. Նաիրա Գևորգյան«Կարպիսը հեղափոխությանը չմասնակցեր`Արարատ Միրզոյանը փոխվարչապետ չէր դառնա». Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստան»-ի սիմվոլիկ ակցիան Հանրապետության հրապարակումՆոր Նորք վարչական շրջանում բակերը լցված են կեղտաջրով. բնակիչները բողոքում են «Վեոլիա ջուր»-իցՏարադրամի փոխարժեքները հունիսի 3-ին Թափուր տեղեր, գործազուրկ շրջանավարտներ, ցածր միավորներ, սա է մեր կրթության պատկերը․ Ատոմ ՄխիթարյանԴարեր շարունակ Եկեղեցին պաշտպանել է հայերին․ այսօր մենք պետք է պաշտպանենք Եկեղեցին․ Արսեն ԳրիգորյանԶՊՄԿ-ի դերը ժամանակակից Հայաստանում Ինձ պետք է բիզնեսմենների օգնությունը, որպեսզի ստեղծենք 300 հազար նոր աշխատատեղ․ Սամվել ԿարապետյանՀայաստանի վերելքը սկսվում է հիմաԿարող են շատերին ձերբակալել, բայց ամեն ինչի համար պատասխան են տալու․ Սամվել ԿարապետյանՄենք չենք պարտվել․ հանձնել են Լաչինի և Քելբաջարի շրջանները․ Սամվել Կարապետյան Դատապարտում եմ քաղաքական ուժերի դեմ իրականացվող բռնությունները. Էդմոն ՄարուքյանԵթե նա այն ժամանակ հեռանար, այսօր մենք կունենայինք հայկական Արցախ․ Սամվել ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Դեբեդի ջրհեղեղից հետո շուրջ երկու տարի անօթևան մնացած այս ընտանիքի ձայնը քարոզարշավի աղմուկի մեջ դժվար կարող է լսվել. Մենուա ՍողոմոնյանՓոփոխության հանրահավաքի երգը Էն տեքստը, որի վրա մենք աշխատել ենք, չկա, Ադրբեջանի պահանջների տակ են իրենք ստորագրել. ՄարուքյանՓաշինյանին ձեռնտու է, որ ադրբեջանցիներ ապրեն Հայաստանում, ընտրող կունենա. Ավետիք ՉալաբյանՊարզ talks՝ նոր ձևաչափ ԱրարատԲանկի հետ․ ֆինանսները բարդ են թվում միայն առաջին հայացքիցԴու արժանի՛ ես փոփոխության. Սամվել ԿարապետյանԽաղաղությունը կրոն չէ, այն ինստիտուցյոնալ անվտանգային համակարգ է, որն իշխանութունը չի հասկանումՖասթ Բանկի հովանավորությամբ բժշկական-գիտական հանդիպում է տեղի ունեցելԱրի՛ ընտրության, կառուցի՛ր ուժեղ պետություն և ապահով ապագա Տնտեսությունը հնարավոր չէ՛ զարգացնել, եթե չգիտես տնտեսագիտություն. Սամվել Կարապետյան ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը Ավան վարչական շրջանումՀՀ-ի դեմ դիվերսիա իրականացնողն առաջին հերթին այս իշխանությունն է 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 4-ին Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակիԵկա, որպեսզի բռնեմ հայ ժողովրդի ձեռքը և բարձրացնեմ վերև․ Սամվել Կարապետյան Ռոնալդինյոն և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը հանդես կգան համագործակցությամբՀուսով եմ հիվանդանոցը նորից կծառայի Արցախի ժողովրդին․ Սամվել Կարապետյան Վստահ եմ, որ միայն ներքին համերաշխությամբ, փոխադարձ հարգանքով և միասնականությամբ կարող ենք հաղթահարել դժվարությունները և կառուցել մեր երազած Հայաստանը․ Գագիկ ԾառուկյանԻ՞նչ նշանակություն կունենան ներկայիս ընտրությունները Հայաստանի համարԵթե առաջին անգամ ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին․ Սամվել Կարապետյան Մենք շատ վտանգավոր ճանապարհի վրա ենք․ Սամվել Կարապետյան Հայաստանում խաղաղության ամենամեծ թշնամին ՔՊ-ն էՓորձել եմ կանգնեցնել պատերազմը․ Սամվել Կարապետյան Հունիսի երեքին դնում ենք մեծ հաղթանակի սկիզբը․ Սամվել ԿարապետյանՄինչ բոլորը զբաղված են Հ1-յան երկօրյա բանավեճերով, գործընթացներ են տեղի ունենում «թիկունքում». Աննա ԿոստանյանՍա հերթական քաղաքական հետապնդման դրսևորումն է․ փաստաբան Փորձում են այս կերպ լռեցնել «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահորդներին Քաղաքականությունը ցանկությունների մրցույթ չէ, այլ իրական հնարավորությունների և հետևանքների հաշվարկ․ Մհեր ԱվետիսյանՓոփոխության Մեծ Հանրահավաք հունիսի 3-ին
Ամենադիտված