ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին


«Շատ կարևոր է, որ Հայաստանի քաղաքական վերնախավը ճիշտ ընկալի, թե ինչ է կատարվում». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված է Հայաստան-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպում: Ի՞նչ սպասել այս հանդիպումից: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը նշում է՝ եթե ականջալուր լինենք իշխանական լրատվամիջոցներին և նրանց շաղկապված «փորձագետներին», որոնք ավելի շատ «խոսող գլուխների» ֆունկցիա են կատարում, ասում են, որ այդ հանդիպման ընթացքում քննարկվելու են հարցեր, որոնց շնորհիվ մոտ ժամանակահատվածում կդառնանք ԵՄ անդամության թեկնածու, այնուհետև՝ անդամ:

«Հայտարարություններ եղան, որ դրանից հետ մեր ճանապարհը դեպի ՆԱՏՕ է բացվելու: Սրանք կենացների մակարդակի քննարկումներ են: Եվրոպացի, ամերիկացի պաշտոնյաները նշում են, որ այս հանդիպման ժամանակ ավելի շատ քննարկվելու են տնտեսական հարցեր: Վերջերս ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ Ջեյմս Օ'Բրայենն ասում էր, որ Հայաստանը Ռուսաստանից կախված է, այսքան գումար է ստանում, հացահատիկ: Անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն կարողանա սա կոմպենսացնել: Ամենայն հավանականությամբ, քննարկումն այդ ուղղությամբ է գնալու: Իշխանության ներկայացուցիչները թեզ էին շրջանառության մեջ դրել, որ հնարավոր է անվտանգության որոշակի երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթ ստորագրվի: Խորհուրդ կտամ կարդալ անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթը, որն անցած տարի ստորագրել են Մեծ Բրիտանիան և Ուկրաինան: Թվում է, թե անվտանգության երաշխիքներ տրվեցին Ուկրաինային, բայց միակ կողմը, որն այդտեղ պարտավորություններ ունի, Ուկրաինան է: Եթե նման փաստաթուղթ ստորագրվի, դա անվտանգային առումով ոչինչ է մեզ համար, բայց մյուս կողմից էլ հերթական մեխն է լինելու հայ-ռուսական փոխհարաբերությունների դագաղի կափարիչի վրա, Ադրբեջանն էլ փորձելու է առավելագույնս օգտվել դրանից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Միացյալ Արևմուտք և Ռուսաստան: Ամեն կողմ գնալ, դառնալ Արևմուտքի գործիքը Ռուսաստանի դեմ պայքարում, բայց տնտեսական կապերն ամուր պահել ԵԱՏՄ-ի հետ, որովհետև հակառակ դեպքում դրա հաշվին գոյատևող տնտեսությունդ կփլուզվի: Երբեմն զգացողություն է, թե Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը խճճվել են սեփական քայլերի մեջ: Քաղաքագետն այս կարծիքի հետ համաձայն չէ: «Նա բոլորովին էլ չի խճճվել: Եթե իր հայտարարություններն ու քայլերը դիտարկեք անձնական իշխանությունն ապահովելու տրամաբանությունից, ամեն ինչ պարզ կլինի: 2020 թ.-ի նոյեմբերի 9-ից մինչև 2021 թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները Նիկոլ Փաշինյանի պես ռուսամետ գործիչ ԱՊՀ ամբողջ տարածքում դժվար կլիներ գտնել: Նա այն վիճակում էր, որ չէր կարողանում Հայաստանում նույնիսկ պաշտոնյաների նշանակել՝ չնայելով Մոսկվայի կողմը: Այդ շրջանում ինքն իր անվտանգությունը և հետագա պաշտոնավարումը պայմանավորում էր Ռուսաստանով:

Պարտվեցինք պատերազմում, ստորագրվեց փաստաթուղթը, արտահերթ ընտրություններ տեղի ունեցան և այլն: Հետո տեղի ունեցան որոշակի իրադարձություններ: Երբ ուկրաինական պատերազմը սկսվեց, մեզ համար առաջին ազդակը, որ շատ վատ հետևանքներ ենք ունենալու դրա պատճառով, եղավ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում 2022 թ. գարնանը խոսեց այն մասին, որ եթե իջեցնենք մեր սպասելիքների նշաձողն Արցախի կարգավիճակի վերաբերյալ, դա համախմբում կապահովի Հայաստանի և Արցախի շուրջ: Իր համար պատմական պատուհան տեսավ Ռուսաստանից պոկվելու և իր իշխանությունը, բիզնես ու անձնական շահերը Արևմուտքի, այս պարագայում՝ Թուրքիայի հետ շաղկապելու համար: Այդ ճանապարհին, եթե անհրաժեշտ էր Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, դա կաներ:

Պրահայում ոչ միայն այդ փաստաթուղթը ստորագրվեց, այլ տեղի ունեցավ Էրդողան-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը: Դրանից շաբաթներ առաջ Էրդողանն ասում էր՝ գործընթացը պետք է առաջ շարժվի, Հայաստանը պետք է բռնի մեկնած ձեռքը, պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որովհետև Ղարաբաղյան հարցը պատերազմով փակված է և այլն: Տեղի ունեցավ պրահյան հանդիպումը, հանդիպեց Էրդողանին, հետո Արցախը հանձնեց Ադրբեջանին: Զարգացման տարբեր փուլեր ենք ունեցել, իր իշխանությունը պահելու համար նա տարբեր քայլերի կարող է գնալ: Հիմա բոլոր ցուցիչներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի համար կրիտիկական մակարդակի անընդունելի քաղաքական գործիչ է, այսինքն՝ իր հետ համագործակցության վրա խաչ է քաշված: Եթե նա իր համար տեսներ հնարավորություն, Ռուսաստանի հետ փոխկապակցված հարաբերություններ ունենար, վստահ լիներ իր իշխանության հենարանի վրա, ապա ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորներն այնքան պուտինամետ չէին լինի, ինչպիսին Նիկոլ Փաշինյանը կլիներ:Իր վարած քաղաքականության արդյունքում նա ռուսների համար վերածվել է պերսոնա նոն գրատայի: Սա դրսևորվում է նրանով, որ Փաշինյանի հետ շաղկապված անձինք հայտնվում են ռուսական սև ցուցակներում: Փաշինյանը քաղաքական օրվա կուրսով շարժվող անձնավորություն է, որը, եթե անհրաժեշտ է, կլինի և՛ պուտինամետ, և՛ թրամփամետ և այլն»,-նշում է մեր զրուցակիցը:

Տավուշի շուրջ տեղի ունեցողի մասին խոսելիս Մաթևոսյանը նախ անդրադառնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմային: «Միջանցքը ստանալու հարցում Ադրբեջանը և Թուրքիան ունեն մի շատ լուրջ խոչընդոտ: Դա ոչ միայն ռուսական զորքի ներկայությունն է Սյունիքում, այլև Իրանի քաղաքական դիրքորոշումն առ այն, որ այդ միջանցքը չի լինելու՝ ուզում եք կոմունիկացիա, եկեք մեր տարածքով կոմունիկացիա անցկացրեք: Դրա համար Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են զբաղվել Տավուշով: Փորձում են Փաշինյանից իրենց ստանալիքը սկսել ստանալ Տավուշից:

Տավուշի գյուղերին հանձնվելուց կփրկեր միայն Իրանի հետ միասնական ցամաքային սահմանը: Քանի որ դա չկա, մարդիկ հայտնվել են այս իրավիճակում: Ճիշտ է, իրենց մեղքն էլ կա այս ամենում. 2021 թ.-ին այդ նույն մարդիկ Նիկոլ Փաշինյանին մանդատ են տվել Տավուշի գյուղերը հանձնելու, երբ հօգուտ իրեն քվեարկել են: Արևմտյան պաշտոնյաները, փորձագետները բաց ասում են, որ տարածաշրջանում մոդերատորը կարող է լինել Թուրքիան: Փաշինյանի՝ Արևմուտքի հետ քննարկվող հարցը դա է: Նա արդեն մտովի ընդունում է, որ պետք է թուրքական ազդեցության տակ լինենք: Ամերիկացիներն ասում են՝ ձեզ երաշխիքներ տալ չենք կարող, որ Ադրբեջանը ձեզ վրա չի հարձակվի, բայց կարող ենք ապահովել, որ Թուրքիայի հետ որոշակի փոխհարաբերությունների մակարդակ ունենաք, դրա շնորհիվ գուցե Թուրքիան ինչ-որ կերպ զսպի Ադրբեջանին:

Թուրքիայի այս մոդերատորությանն ընդառաջ կազմակերպվում է մեր նշած եռակողմ հանդիպումը, որ երբ Փաշինյանը թուրքերի հետ բանակցությունների գնա, Թուրքիան իմանա, որ Արևմուտքը սատարում է Փաշինյանին և որոշակի վերաբերմունք դրսևորի: Այս որոշումների պատճառով բոլորս ենք տուժելու: Տավուշի գյուղերի շուրջ իրադարձությունները այս ամբողջի դրսևորումներից են: Երբ դեռ կար Արցախը, Պրահայից առաջ և հետո ասում էին, որ Արցախի կարգավիճակի մասին էին բանակցություններ վարում, դա ձևակերպում էին որպես ոչ թե ինքնորոշման իրավունքի, այլ Ադրբեջանի կազմում կարգավիճակի, ավելի կոնկրետ՝ հայերի իրավունքների և անվտանգության պահպանման մասին հարց: Այդ մարդն այդ ժամանակվանից թյուրքական աշխարհի շրջանակներում Հայաստանի կարգավիճակի մասին բանակցություններ էր վարում: Ասում էին՝ պետք է ինտեգրվենք թուրքական աշխարհի տնտեսական և լոգիստիկ համակարգերին: Այս ամենի վերջնարդյունքը մեր պետության գոյության դադարեցումն է»,-ընդգծում է քաղաքագետը:

2021 թ.-ի ընտրություններում մեր հասարակության մի հատվածը կրկին ձայն տվեց Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին՝ գուցե հավատալով Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի, Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ խոստումներին: Սակայն որևէ խոստում իրականություն չդարձավ: Որպես քաղաքական միավոր և քաղաքական գործիչ՝ այս մարդիկ այլևս վստահություն չունեն հանրության շրջանում: Եթե նորից ընտրություն լինի՝ արտահերթ կամ հերթական, մարդիկ քվե կտա՞ն Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին:

«Չկա ընդդիմության այն ակտիվությունը, որը շատերը կցանկանային, Ազգային ժողովում որոշակի պայքար չկա, չի ձևավորվում այլընտրանքային ուժի կենտրոն, որն այս իշխանություններին կզսպի: Միգուցե դաժան հնչի, բայց հասարակությունն անձնապես առերեսվում է իր ընտրության հետ: Գուցե այս փուլը պետք է անցնեինք: Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք նրան կընտրե՞ն, թե՞ ոչ: Եթե ելնում ենք մեղսունակության կանխավարկածից, որ կհասնենք ինչ-որ մի հանգրվանի, երբ արտահերթ ընտրություններ չլինեն, այլ մեկուկես տարի անց լինեն հերթական ընտրություններ, ապա հարց մարդկանց, որոնք ներգրավված են պետական կառույցներում. նրանք պատկերացնո՞ւմ են, թե մեկ ու կես տարի անց ի՞նչ են ժողովրդին ասելու:

Պատկերացնո՞ւմ են, թե հետո ինչ է լինելու: Երբ առճակատման են դուրս գալիս Ռուսաստանի Դաշնության հետ, պատկերացնո՞ւմ են, թե ինչպիսին է լինելու իրենց անձնական ապագան այս առճակատման շրջանակում: Այս հարցի պատասխանը պետք է բոլորը տան և՛ պետական ապարատում, և՛ ՔՊ կուսակցությունում: Պատկերացնո՞ւմ են, թե ինչ են անում միջազգային փոխհարաբերությունների տրամաբանության շրջանակում, թե ինչպես են դառնալու պերսոնա նոն գրատա շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Եթե մասնակցելու են ընտրություններին, ի՞նչ են խոսելու ժողովրդի հետ:

Կրկնեմ՝ միգուցե այս շրջանը մեզ պետք էր առերեսվելու այն իրականությանը, որն առկա է մեր հասարակության շրջանում: Ինչպես տավուշցիներին, որոնք ընտրել են Նիկոլ Փաշինյանին, չի կարելի հարցնել՝ իրենք կո՞ղմ են, թե՞ դեմ սահմանը հանձնելուն, այնպես էլ շատ դեպքերում հասարակությանը չի կարելի հարցնել, թե նա կո՞ղմ է, թե՞ դեմ պետականությունը պահպանելուն: Ինձ համար ապագա ընտրություններն այս տրամաբանությամբ են անցնելու: Շատ կարևոր է, որ Հայաստանի քաղաքական վերնախավը ճիշտ ընկալի, թե ինչ է կատարվում: Ժողովրդավարությունը միգուցե լավ բան է, բայց ժողովրդավարության շրջանակներում չպետք է հարց դրվի՝ ուզո՞ւմ ես պետականություն պահպանել, թե՞ ոչ: Որպեսզի այդ հարցը չդրվի, Հայաստանի քաղաքական էլիտաները պետք է ժողովրդի հետ համապատասխան աշխատանքներ իրականացնեն, որ չհասնենք նույնիսկ այդ հարցի քննարկման հանգրվանին»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատուն Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանա
Ամենադիտված