«Ես սիրում եմ քեզ»` դելֆինների լեզվով. կաթնասուններն իրենց սերն արտահայտում են` ջրիմուռներ նվիրելով (լուսանկարներ)
LifeShabat.am-ը գրում է.
Ծաղիկներ նվիրելով իրենց զգացմունքներն արտահայտում են ոչ միայն մարդիկ, այլև` դելֆինները, որոնք միմյանց սեր են խոստովանում` ծովային ջրիմուռներ նվիրելով:
Ծովային փորձագետների անձնակազմը կարողացել է ուսումնասիրել, թե ինչպես է արու դելֆինը սիրահետում իր ընկերուհուն ջրիմուռների փնջով:
Փորձագետները, Մոզամբիկի ափերից հեռանալով, դելֆիններին հետևել են մինչև օվկիանոսի բավականին խոր հատվածներ` հեռակառավարվող սարքերի միջոցով պատկերելու դելֆինների զուգավորման ծեսը, որը հետևում է սիրո յուրաօրինակ խոստովանությանը:






