Հայ ջրացատկորդները կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար
ՍպորտՌիո դե Ժանեյրոյում փետրվարի 19- 24-ը կայանալիք ջրացատկի Աշխարհի գավաթի մրցաշարին Հայաստանից կմասնակցեն աշտարակացատկորդներ Լեւ Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գոհար Զաքարյանը, մարզիկներն արդեն մեկնել են Ռիո: Մրցաշարը վարկանիշային է: Մրցաշարի 18 ուժեղագույն մարզիկներ հնարավորություն կստանան մասնակցելու օգոստոսին կայանալիք Օլիմպիական խաղերին: