Մանկապարտեզներում տեսախցիկներ են լինելու
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի քաղաքապետարանին կից գործող բոլոր մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ: Այս մասին այսօր՝ ապրիլի1-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Բոլոր մանկապարտեզները պետք է հագեցած լինեն տեսախցիկներով, որոնք պետք է ունենան հասանելիություն մի քանի անձի, ովքեր այդ վերահսկողությունը պետք է իրականացնեն։ Քաղաքապետարանում պետք է համոզված լինեն, որ մանկապարտեզներում մենք ունենք երեխաների համար բարենպաստ միջավայր», - ասել է Ավինյանը։