Թրամփն ունի երեք տարբերակ. առաջին՝ իսկապես հաջողության հասնել գործարք կնքելու հարցում, երկրորդ՝ շարունակել շրջափակումը, երրորդ՝ ռшզմական գործողություններ ձեռնարկել. Նեթանյահու Նավթի գներն աճել են Նեթանյահուն կասկածում է ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքման հնարավորությանը. Axios ԱՄՆ-ը շատ հիասթափված կլիներ, եթե ՉԺՀ-ն զինամթերք մատակարարեր Իրանին. Թրամփ Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պենզայում և Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստներին Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ»


Եթե մեր գյուղերի հատվածում պետք է սահմանազատում լինի, ապա սահմանագիծը պետք է շրջանցի միջպետական ճանապարհը և անցնի գետի երկայնքով․ Ոսկեպարի գյուղապետ

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Շուրջ մեկ ամիս է ինչ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերի բնակիչները կորցրել են իրենց անդորրը, գյուղացու կյանքի առօրեական հոգսերը մղվել են ետին պլան։ Այսօր Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների մտքերը զբաղված են գլոբալ աշխարհաքաղաքական հարցերով, որոնք եկել ու թակել են իրենց դուռը։

Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի լուր աշխարհի հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է սկսել սահմանազատման գործընթացը Տավուշի մարզի Ոսկեպար-Բաղանիս գյուղերին հարակից հատվածից։ Նա նաև չժխտեց, որ Հայաստանը պատրաստ է բավարարել Բաքվի պահանջը և տվյալ գյուղերի մերձակա չորս լքյալ գյուղերի խնդրահարույց տարածքը փոխանցել Ադրբեջանին, ինչի հետևանքով Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի և գազամուղի մի հատվածը հայտնվելու են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչպես նաև խաթարվելու է սահմանի այդ հատվածի անվտանգային մթնոլորտը։

Ստեղծված իրավիճակը Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ քննարկելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին այցելեց Ոսկեպար և Կիրանց համայնքներ։

«Վարչապետը եկել ա, մեզ տեղում իրավիճակին ծանոթացրել ա, մենք էլ մեր կարծիքը, մեր ասելիքը ուղիղ իրան ենք ասել»,- InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ոսկեպարի համայնքապետ Իշխան Աղբալյանը։

        

Ի՞նչ եք ասել․․․

-Ինչ պետքն ա, էն էլ ասել ենք, շատ կոպիտ ու ուղիղ ձևով ենք ասել էն, ինչ մտածում ենք, ասել ենք, որ մենք տալու, զիջելու բան չունենք, մինչև վերջ պատրաստ ենք կռվել ու պայքարել մեր հողերի համար,- մեկը մյուսին հերթ չտալով, գյուղապետի խոսքը կտրելով, բղավում էին գյուղացիները։

«Մեզ համար որևէ փոխզիջումային տարբերակ ընդունելի չէ, որովհետև ճանապարհը, գազամուղը մնում են Ադրբեջանի տիրապետության տակ, էլ չհաշված, որ պաշտպանական բնագծերն են խաթարվում»,- շարունակեց գյուղապետը։

Բա ձեր այս մտահոգություններին վարչապետը ի՞նչ պատասխանեց․․․

«Ոչ մի բան, ինչ տեր ասի, լսում էր, ինքն էլ պատասխաններ չուներ, ասեց, պետք ա գնանք, քննարկենք, մի տաս օրից գանք ձեզ ասենք․․․»

-Բա տասն օրն անցավ, ուր ա չկա, բա թող գա, կանգնի, նայի աչքերներիս մեջ ու ասի, ինչ որոշեց, մենք էլ մերն ասենք,- նորից գյուղապետի խոսքը կտրեցին գյուղացիները։

Գյուղապետ Աղբալյանը նշում է, որ իրենց պահանջն այն է, որ եթե սահմանազատում պետք է լինի իրենց գյուղերի հատվածից, ապա սահմանագիծը պետք է շրջանցի միջպետական ճանապարհը և անցնի գետի երկայնքով։ «Մնացած ոչ մի տարբերակի մենք համաձայն չենք, մնացած ինչ տարբերակ էլ լինի, մեր անվտանգությունը կհայտնվի սպառնալիքի տակ»,- պնդում է գյուղապետը։

Բայց Փաշինյանը նաև խոսել է այդ չորս գյուղերի տարածքը Հայաստանին պատկանող 31 այլ գյուղերի արոտավայրերի հետ, որոնք ներկայումս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, փոխելու մասին․․․

«Մեզ հետ հանդիպմանը նման բան չի հայտարարել, մեզ հետ հանդիպմանը, ընդհանրապես ոչ մի լուծում չի հայտարարել, էդ մենք ենք իրեն ասել, բա եթե իրենք (Ադրբեջանը) էդ գյուղերը ուզում են, բա մենք էլ լիքը արոտավայրեր ունենք իրենց վերահսկողության տակ, բա մենք դրանք ինչի՞ հետ չենք ուզում»,- եղելությունը այսպես բացահայտեց գյուղապետը։   

Բայց վարչապետը նաև ասել է, որ եթե չգնանք զիջումների, պատերազմ կլինի․․․ 

«Բալա ջան, բա որ մի երկրի ղեկավար սեփական ժողովրդին սպառնա պատերազմով, էլ ինչ ես ուզում։ Պատերազմ է լինելու, թող լինի, մենք պատրաստ ենք կռվել, 90-ականներին ոնց ենք կռվել։ Ասում ա՝ հիմիկվա պատերազմը ուրիշ ա լինելու։ Ուրիշ ա լինելու՝ էն ժամանակ 15 զոհ ենք տվել, հիմա 30 կտանք»,- մեր զրույցը եզրափակում է գյուղապետը։

Տեղի ինքնապաշտպանական ուժերի ղեկավարն էլ, ով ժամանակին ԶՈՒ բարձրաստիճան սպա է եղել, հավաստում է՝ եթե պետությունը տեղի բնակիչներին զինի, բանակն էլ կանգնի նրանց կողքին, ապա ռազմական գործողությունների հաջողությունը ապահովված կլինի։ «Տավուշի մարզի պաշտպանական բնագծերը շատ լավն են»,- պնդում է նա։                      

Ի դեպ նշենք, որ Ոսկեպարը այս օրերին մարդաշատ է․․․Կողքի գյուղերի և Երևանի բազում բնակիչներ, եկել և այս օրերին բնակություն են հաստատել Ոսկեպարում․․․Ասում են՝ եկել ենք ոսկեպարցիների կողքին լինենք, չթողնենք, որ ընկճվեն ու ընկրկեն, իսկ եթե, Աստված մի արասցե, կռիվ սկսվի, նրանց հետ միասին կկռվենք։    

Մեզ հետ զրույցում այրումցի Մարինե Բաղդասարյանը, ով ընկերուհու՝  Անուշ Ներսիսյանի հետ եկել է և այս օրերին բնակություն է հաստատել Ոսկեպարում, ասում է, որ չնայած հաշմանդամությանը՝ Մարինեի ձեռքը ժամանակին մնացել է Այրումի պահածոների գործարանի հաստոցի տակ, պատրաստ է մի ձեռքով զենք վերցնել և կռվել հանուն Հայրենիքի։ Նրա ընկերուհին՝ Անուշը ավելացնում է․ «Եկել ենք, որ մինչև վերջին շունչներս պայքարենք մեր հողերի համար, կոչ ենք անում բոլորին գալ և միանալ մեր պայքարին։ Հա մեկ էլ ուզում եմ ձեր միջոցով փոխանցել Փաշինյանին, որ ասում էր՝ էստեղի ճանապարհներին օբյեկտներ չեն սարքվել, որովհետև գիտեին, որ պետք տան թուրքին, ուզում եմ ասել, որ եկել եմ, որ ճանապարհին օբյեկտ սարքեմ, որ չտանք թուրքին»:


Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Թրամփն ունի երեք տարբերակ. առաջին՝ իսկապես հաջողության հասնել գործարք կնքելու հարցում, երկրորդ՝ շարունակել շրջափակումը, երրորդ՝ ռшզմական գործողություններ ձեռնարկել. Նեթանյահու Նավթի գներն աճել են Նեթանյահուն կասկածում է ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքման հնարավորությանը. AxiosԱՄՆ-ը շատ հիասթափված կլիներ, եթե ՉԺՀ-ն զինամթերք մատակարարեր Իրանին. Թրամփ Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պենզայում և Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստներին Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ ԶաքարյանԲաքվի բարբարոսական վարչախումբը չի կարողանում ապահովել Բաքվից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ապշերոնայան բնակավայրերի տարրական կենցաղային պայմանները․ Ոսկանյան Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ
Ամենադիտված