Առանց մորուքի Սերժ Թանկյանը՝ 90-ականներին
LifeԱշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը արխիվային լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում։ 90-ականներին արված լուսանկարում System of a Down ռոք խմբի մենակատարն առանց մորուքի է, ինչը բավականին անսովոր է դիտողի համար։

«Մոռացել էի, թե ինչ տեսք ունեմ առանց մորուքի»,- կատակել է Սերժը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թանկյանը Հայաստանի դրոշով զինվորական հագուստով եւ ոստիկանական գլխարկով լուսանկար էր տեղադրել։
