Գրեմմի 2016. Ադելի ելույթի ժամանակ տեխնիկական խնդիրներ են առաջացել (ֆոտո)
LifeLife.panorama.am-ը գրում է.
Արդեն հայտնել ենք, որ ժամեր առաջ ավարտվել է երաժշտական Գրեմմի 2016 ամենամյա մրցանակաբաշխությունը։ Հայտնի են բոլոր հաղթողները։ Համերգի ժամանակ ելույթ են ունեցել հայտնի երգիչներ, այդ թվում Ջասթին Բիբերը, Լեդի Գագան, Ջոնի Դեփը և Ադելը։
Ադելի ելույթի ժամանակ տեխնիկական խնդիրներ են առաջացել, երգչուհու ձայնը մի քանի րոպե կորել է, ինչի արդյունքում երգի ներկայացումը խափանվել է, բայց Ադելը շարունակել է երգել։
Երկրպագուները գնահատել են Ադելի տաղանդը և նշել, որ հնարավոր է՝ հնչյունային ռեժիսորին հանեն աշխատանից.

