Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Տեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Սիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան


Հայաստանը պատրա՞ստ է դիմակայել Զիկա վիրուսին

Header

Աշխարհի ոչ մի երկիր պաշտպանված չէ Զիկա տենդից. չնայած հիվանդությունը հիմնականում տարածված է Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի երկրներում, «բերովի» դեպքեր են գրանցվում մոլորակի ամենատարբեր կետերում: Վերջերս Զիկա տենդի դեպքեր էին գրանցվել Ռուսաստանում եւ Չինաստանում, ինչպես նաեւ մի շարք եվրոպական երկրներում: Տեսականորեն տենդը կարող է նաեւ Հայաստան հասնել, եթե մարդն այցելի մի երկիր, որտեղ տենդը տարածված է, եւ այնտեղ վարակվելով վերադառնա այստեղ:

Հայաստանը որքանո՞վ է պատրաստ դիմակայել Զիկա վիրուսին: Կա՞ երկրում դրա տարածման վտանգ: Մեզ մոտ կկարողանա՞ն ախտորոշել դա: Այդ ամենի մասին NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի Առողջապահության նախարարության Համաճարակաբանության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գայանե Մելիք-Անդրեասյանի հետ:  

Հաշվի առնելով, թե այսօր մարդիկ որքան հաճախ են մեկնում այլ երկրներ, չի կարելի բացառել, որ Հայաստան կարող է գալ Զիկայով վարակված մարդ, համաձայնել է մասնագետը, սակայն, նրա խոսքով, մեր երկրում դրա տարածման վտանգը նվազագույն է, մանավանդ հիմա` ձմռանը: Հարցն այն է, որ Հայաստանում չկան Aedes Aegypti եւ Aedes Albopictus մոծակներ, որոնք Զիկա վիրուսի հիմնական փոխանցիչներն են համարվում: Գայանե Մելիք-Անդրեասյանի գլխավորած ինստիտուտը դեռեւս 60-ականներից հետազոտում է Հայաստանում տարածված միջատներին. այո, այստեղ կան Aedes ընտանիքի մոծակներ, բայց կոնկրետ Aedes Aegypti եւ Aedes Albopictus տեսակի մոծակներ (որոնց համար արեւադարձային եւ մերձարեւադարձային կլիմա է անհրաժեշտ) բոլոր այս տարիների ընթացքում այստեղ չեն հայտնաբերվել:

Չնայած երկրում Զիկայի տարածման փոքր վտանգին, Հայաստանը պատրաստվում է սպառազինված դիմավորել տենդին, եթե այն հայտնվի, հատկապես այն բանից հետո, երբ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) Զիկան համաշխարհային մակարդակի սպառնալիք է հայտարարել: Ինչպես նշել է Գայանե Մելիք-Անդրեասյանը, փետրվարի 5-ին առողջապահության նախարարը հրաման է ստորագրել Զիկա տենդի դեմ պայքարի անհրաժեշտ միջոցառումների մասին: Այդ փաստաթղթի հավելվածում նկարագրված է, թե Զիկա վիրուսն իրենից ինչ է ներկայացնում, ինչու է վտանգավոր, Հայաստանում ինչ միջոցներ է պետք ձեռք առնել եւ ինչ է պետք անել հիվանդի մոտ Զիկա տենդի հայտնաբերման համար եւ դրանից հետո: 

Զբոսաշրջային գործակալություններին հատուկ հանձնարարականներ են ներկայացրել, իսկ ճանապարհորդների համար պատրաստվել են հատուկ թղթեր, որոնցում ասվում է, թե ինչպես խուսափել Զիկա տենդով վարակումից եւ որտեղ է պետք դիմել հիվանդության ախտանիշների ի հայտ գալու դեպքում: 

Զիկա վիրուսը հնարավոր է ախտորոշել արյան անալիզի միջոցով. Հայաստանում դա կարող են անել Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնում: Արդեն մշակվել են հետազոտության նյութ վերցնելու եւ դրա տեղափոխման ընթացակարգերը, նշել է Գայանե Մելիք-Անդրեասյանը: Ճիշտ է, առայժմ Հայաստանում չկան մարդիկ, որոնց մոտ Զիկա տենդ կասկածեն, եւ մշակված մեխանիզմները գործարկելու առիթ դեռեւս չի եղել: 

Որպես կանխարգելման միջոց, ինչպես նշել է Գայանե Մելիք-Անդրեասյանը, պետք է շարունակել հետազոտել Հայաստանում տարածված մոծակներին, որովհետեւ էկոլոգիայի եւ կլիմայի փոփոխության հետ կարող է նաեւ միջատների միգրացիա տեղի ունենալ: Մոծակների դեմ պայքարը եւս անհրաժեշտ է շարունակել` անկախ Զիկա վիրուսի տարածման ռիսկից: Ի վերջո, կան նաեւ մոծակների այլ տարատեսակներ, որոնք այլ հիվանդություններ են փոխանցում: 

Իմաստ ունի՞ սահմաններին կարանտին մտցնել եւ ստուգել բոլորին, ովքեր Հայաստան են գալիս այն երկրներից, որտեղ տարածված է Զիկան: Գայանե Մելիք-Անդրեասյանի կարծիքով, դա անիմաստ է, հատկապես եթե հաշվի առնենք, որ նույնիսկ եթե «բերովի» դեպքեր լինեն, երկրում փոխանցող մոծակների բացակայության պայմաններում հիվանդության տարածման հավանականությունն այնուամենայնիվ փոքր է:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում վերջերս գրանցվել էր Զիկա տենդով հիվանդացման առաջին դեպքը, ինչի մասին տեղեկացրել է Ռոսպոտրեբնադզորը: Տենդով հիվանդացած կինը Մոսկվայի բնակչուհի է, որը վարավել էր Դոմինիկյան Հանրապետություն ուղեւորության ընթացքում: Ռոսպոտրեբնադզորը նշում է, որ Ռուսաստանի կլիմայական պայմաններում Զիկա տենդի տարածման վտանգ չկա:  Սակայն ռուսաստանցի մասնագետները խորհուրդ չեն տալիս ուղեւորվել այնպիսի երկրներ, որտեղ այդ տենդով վարակվելու հավանականություն կա:

Հիշեցնենք նաեւ, որ Զիկա տենդը հազվադեպ է բարդացումներ առաջ բերում դրանով վարակված հիվանդների մոտ, սակայն այն վտանգավոր է հղի կանանց համար, որովհետեւ կարող է պտղի մոտ միկրոցեֆալիա եւ այլ ծանր բնածին արատներ առաջ բերել:

NEWS.am Medicine

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք ՉալաբյանՏեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՍիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված