Ջասթին Թերուն հուզիչ լուսանկար է տեղադրել Ջենիֆեր Էնիսթոնի հետ՝ Էյֆելյան աշտարակի ռեստորանում
LifeՋաթին Թերուն իր Instagram–ի բաժանորդներին ցույց է տվել, թե ինչպես էին ինքն ու Ջենիֆեր Էնիսթոնը Վալենտինի օրը տոնում Փարիզում:
Լուսանկարից երևում է, որ Ջենը նստած է Էյֆելյան աշտարակի հանրահայտ ռեստորանում: Լուսանկարին նա հավելել է հեշթեգն ու վարդի տեսքով «սմայլիկը»:

Ի դեպ, ավելի վաղ ամուսինները լրագրողներին պատմել էին, որ իրենք Սիրահարների օրը ծրագրում են տանն անցկացնել
«Մենք երազում ենք տնային շորեր հագնել, քանի որ արդեն այնպիսի զգացողություն ունենք, որ մենք «սոսնձված ենք» մեր հանդիսավոր հագուստներին: Փետրվարի 14-ը մենք միասին կանցկացնենք տանը` հարմարավետ ընտանեկան մթնոլորտում հեռուստացույց դիտելով»,- ասել էին ամուսինները: