Եվրահանձնաժողովի ղեկավարը բացառել Է ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու տարբերակը. AFP
ՄիջազգայինԵվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը բացառել Է Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հնարավորությունը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով AFP-ին:
«Մենք ոչ մի «Բ պլան» չունենք, ունենք միայն «Ա պլան»: Մեծ Բրիտանիան կմնա ԵՄ-ի կազմում եւ կլինի նրա՝ կառուցողական դիրքորոշմամբ ակտիվ մասնակիցը»,-ընդգծել Է նա:
Լոնդոնը փետրվարի 2-ին Բրյուսելի հետ համաձայնեցրել Է ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության պայմանների վերանայման չորս առաջարկություններից բաղկացած նախագիծը: Ինչպես սպասվում Է, այս փաստաթուղթը ԵՄ-ի փետրվարի 18-19-ի գագաթնաժողովում կներկայացվի եվրոպական հանրակցության պետությունների ու կառավարությունների ղեկավարի քննարկմանը:
Քեմերոնի կարծիքով՝ ԵՄ-ի բարեփոխումը պետք Է հիմք ծառայի Միացյալ Թագավորության բնակիչների կողմից հանրակցության կազմում երկրի պահպանման գաղափարին աջակցության համար համազգային հանրաքվեի արդյունքում, որը պետք Է տեղի ունենա մինչեւ 2017 թվականի վերջը: Եթե եվրոպական գագաթնաժողովը հավանություն տա համաձայնեցված բարեփոխումներին, ապա հանրահարցումը կարող Է անցկացվել արդեն հունիսի 23-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: