Գրիգոր Դանիելյան-Հռիփսիմե Ելինյան զույգը կազմել է հայ իրականության մեջ ամենաօրինակելի և ներդաշնակ ընտանիքներից մեկը։
Այսօր Գրիգորը և Հռիփսիմեն մեծացնում են 2 որդիներին՝ Ալբերտոյին և Ռոբերտոյին և երջանիկ ընտանիքի իսկական օրինակ են:
Նրանք պարբերաբար կիսվում են ընտանեկան հրապարակումներով, որոնցից վերջինն այնքան էլ դրական չէր:
Բանն այն է, որ Ռոբերտոն հիվանդացել է թոքաբորբով և տեղափոխվել է հիվանդանոց: Հռիփսիմեն հիվանդանոցից կադրեր է հրապարակել` պատմելով իրենց խնդրի և որդու վիճակի մասին:
Երգչուհին հորդորել է զգոն լինել և հարկ եղած դեպքում այցելել բժշկի: