Երևանում մայրը բռնnւթյուն է կիրառել 3-ամյա երեխայի նկատմամբ. ի՞նչ է հայտնի Մեզ նման ընտանիքների համար, որոնք ապրում են հարազատի երկարատև ու ապօրինի կալանքի ցավը, ԿԽՄԿ-ի մարդասիրության նկատմամբ հավատը հույսի աղբյուր է. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է ԿԽՄԿ նախագահին Կուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերը «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Ե՞րբ կնշվի Վերջին զանգն այս տարի Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Որ ասում են՝ Արարատը մերն ա, Դադիվանքը մերն ա, դա պատերազմ է․ Փաշինյան «Թատրոնի միջոցով հայ երեխաները ԱՄՆ-ում չեն մոռանա լեզուն». Լոս Անջելեսում գործող «Glendale theatre group» տիկնիկային թատրոնը ներկայացնում է հայկական մշակույթը Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նաև թաց ձյուն․ եղանակն առաջիկայում


«Էրի՛կ, դու գնա, մեքենայի մեջ սպասի, մենք վառելիքը վերցնենք, գանք». մեկ րոպե անց պայթյուն է եղել

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


«Նույնիսկ մարմինն 86% այրված վիճակում նա իր հետ երիտասարդ կյանք է փրկել։ Տեղահանությունից հետո 20-ամյա տղան գտել է մեզ, բայց երբ իմացել է, որ Ալիկը զոհվել է, ինքն էլ մեզ հետ հավասար տխրել է, մեր վիշտը կիսել»… 

Ալլա Մուսայելյանը Ստեփանակերտից է տեղահանվել։ MediaHub-ի հետ զրույցում նա պատմում է 6 ամիս առաջ վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետից զոհված 48-ամյա ամուսնու, հրաշքով փրկված որդու և եղբոր մասին։ Ալլայի ամուսինը՝ Ալիկ Ավանեսյանը, ՊԲ երկարամյա ծառայող է ավագ ենթասպայի կոչումով։ Նրա հայրը՝ Ռաֆայել Ավանեսյանը, առաջին պատերազմում է անմահացել, ինքն էլ 19 տարեկանից զենքը ձեռքին եղել է առաջնագծում, անցել բոլոր պատերազմների արհավիրքներով։ Սեպտեմբերի 19-ին եղել է Խրամորթի դիրքերում։

«Զինադադարից 4 օր անց զենքը ձեռքին եկավ տուն։ Մենք շատ ուրախացանք, որովհետև օրերով լուր չունեինք, փոխարենն ինքը տրամադրություն չուներ։ Ասում էր՝ «բանակ չկա, կազմաքանդեցին, ուրեմն և անվտագության երաշխիք չկա, պիտի դուրս գանք»։ Այդ օրերին ճանապարհը դեպի Հայաստան արդեն բացվել էր։ Բայց գնալու համար վառելիք չունեինք»,- պատմում է Ալլան։

Նույն օրը Ալիկը կնոջ եղբոր՝ Սամվելի հետ սկսում են վառելիքի փնտրտուքները։ Մեկը մյուսին տեղեկացնելով՝ ճանապարհը նրանց տարել է Հայկազով։ Նրանց միացել է նաև որդին՝ 15-ամյա Էրիկը։ 

«2 տղաներս էլ շատ կապված էին հայրիկի հետ։ Բայց քանի որ Էրիկը մեծ էր, ինքը գնաց հոր ու քեռու հետ։ Երբ հասել են տեղ, տեսել են, որ իրավիճակն անվերահսկելի է, կարգ ու կանոն չկա, բոլորը րոպե առաջ ուզում են վառելիքի իրենց բաժինը վերցնել։ Հերթը գրեթե հասել էր մերոնց, որ ստանան վառելիքը։ Տղաս պատմում է, որ հայրը շրջվել ու ասել է՝ «Էրի՛կ, դու գնա, մեքենայի մեջ սպասի, մենք հիմա վերցնենք, գանք»։ Երբ երեխաս տարածքից դուրս է եկել, ուղիղ մեկ րոպե անց անսպասելի շրջադարձ է եղել»,- պատմում է կինը։

Ալիկն ու Սամվելը պայթյունից հետո հայտնվել են կրակի փոսում։ Կարճ ժամանակ անց նրանց հաջողվել է դուրս գալ, պատահական մեքենա գտնել ու բարձրանալ քաղաք, մանկական հիվանդանոց։ 

«Այդ վիճակում Ալիկը զանգել է բարեկամներից մեկին, ասել, որ երեխան մեքենայի մեջ է, հավանաբար վախեցած՝ «գնացեք երեխայի հետևից»։ Գիշերը ես գնացի հիվանդանոց, վիճակ չկար, քաոս էր։ Ալիկն ամբողջությամբ այրվածքների մեջ էր։ Դեռ տաք էր, խոսում էր, պատմում էր, բայց գնալով՝ վիճակն ահավոր էր դառնում։ Ասաց՝ «Ալլա, մի լար է ինձ փրկել, բռնել եմ այդ լարից ու դուրս եկել»։ Հիվանդասենյակում բոլորն իրար նման էին, ոչ ոքի ճանաչել հնարավոր չէր։ Նույնիսկ հարազատ եղբորս չեմ ճանաչել, մինչև ինքը չի ասել՝ «Ալլա, ես եմ», շոկի մեջ էի։ Տալիս հետ մի ամբողջ գիշեր խնամել ենք այդ պալատում գտնվող բոլոր մարդկանց, մինչև հաջորդ օրը Հայաստանից ուղղաթիռներով եկան օգնության»,- հիշում է Ալլա Մուսայելյանը։ 

Ալիկ Ավանեսյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, իսկ Սամվելին՝ այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն։ Ալիկի մարմինն 86% այրվածք էր ստացել, վնասվել էին նաև շնչուղիները։ Կինն ասում է, որ կյանքի հետ վնասվածքներն անհամատեղելի էին։ 

«Մեկ շաբաթ կոմայի մեջ մնալուց հետո Ալիկը մահացել է հիվանդանոցում։ Իսկ Սամվելը տեղափոխվել է Բելգիայի առաջատար կլինիկաներից մեկը։ Հիմա Հայաստանում է ու մինչ օրս շարունակում է բուժում ստանալ։ Նրա առողջական վիճակը բավարար է»,- եղբոր մասին ասում է մեր զրուցակիցը։

Ալիկի հուղարկավորությունից շատ չանցած Ալլայի ընտանիքին մի երիտասարդ է փնտրել, ասել, որ Ալիկը կրակի փոսից հանել է նաև իրեն, փրկել իր կյանքը։ Իմանալով, որ Ալիկը չկա, ցավ է ապրել՝ «անարդար է, ինձ փրկել է, բայց ինքը՝ մահացել»։ 

Ալիկ Ավանեսյանի 7-ամյա տղան շատ ծանր է տանում հոր կորուստը։ Մայրը պատմում է, որ երևակայական պատկերներ է նկարում, կոնֆետներ պատրաստում ու տանում Եռաբլուր։

Հոգեբաններն ասել են, որ դա հոր ու երեխայի երկխոսությունն է, «չարգելեք»։ Իսկ ավագ որդին՝ Էրիկը, որ դեպքի վայրում է եղել, տեսածից մինչ օրս ծանր ապրումների մեջ է։ Նրա հետ ևս հոգեբաններ են աշխատել։ Ալլան իր անչափահաս երեխաների ու այրվածքներ ստացած եղբոր հետ այժմ ապրում են վարձակալական հիմունքներով։ Ու չնայած Ալիկի մարմինն ամփոփվել է «Եռաբլուր» պանթեոնում, նրան որևէ կարգավիճակ չեն տվել...

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Կտրամադրվեն 0%-ով գյուղատնտեսական վարկեր. Գևորգ Պապոյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըՎաղվա հոսանքազրկումների մասինՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ ԱլեքսանյանՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանԼրագրողները հաշմանդամ կդառնան, իսկ պետությունը կվերանա. Նիկոլ Փաշինյանի նոր թեզերը․ Էդմոն ՄարուքյանՎախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանԱրամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասինԻրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ) Վթարային ջրանջատում Իվետա Տոնոյանի արձագանքը իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններինՀայրենասիրություն, անձնազոհություն և իշխանության գին՝ Իրանի ու Հայաստանի համատեքստում․ Մհեր ԱվետիսյանՀայաՔվեն կարևորություն է տալիս ոլորտային բոլոր հիմնախնդիրներին. խոսում են Հայաքվեի կանայքՄենք գաղափարապես ամենամոտը «Միասնության թևերի» հետ ենք. Ավետիք Չալաբյան Պատասխան Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՀայաստանում անքնության և քնի խանգարումների տարածվածությունը բավականին բարձր է. ուսումնասիրություն Արցախից բռնի տեղահանված 87-ամյա կինը մոտ 1 տարի է չի կարողանում ՀՀ քաղաքացիություն ստանալԴաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. ԱվանեսյանԴոլարի փոխարժեքը աննշան աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել ենԵրևանում մայրը բռնnւթյուն է կիրառել 3-ամյա երեխայի նկատմամբ. ի՞նչ է հայտնի Էր Ռիադում պայթյուններ են հնչել. կան տուժածներԱրցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի. Բագրատ ՄիկոյանՀաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին Մեզ նման ընտանիքների համար, որոնք ապրում են հարազատի երկարատև ու ապօրինի կալանքի ցավը, ԿԽՄԿ-ի մարդասիրության նկատմամբ հավատը հույսի աղբյուր է. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է ԿԽՄԿ նախագահին Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ ԿարապետյանԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերը «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է ԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը Ամերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Ե՞րբ կնշվի Վերջին զանգն այս տարի Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը.Մարիաննա ՂահրամանյանԿդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Իշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Մեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՈր ասում են՝ Արարատը մերն ա, Դադիվանքը մերն ա, դա պատերազմ է․ Փաշինյան Ֆասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ ԿարապետյանԻնչպես ադրբեջանական նարատիվները գերիշխող դարձան Հայաստանում. Էդմոն Մարուքյան«Թատրոնի միջոցով հայ երեխաները ԱՄՆ-ում չեն մոռանա լեզուն». Լոս Անջելեսում գործող «Glendale theatre group» տիկնիկային թատրոնը ներկայացնում է հայկական մշակույթը Իշխանությունը փորձում է Սահմանադրություն փոխել Ադրբեջանի հրահանգով․ Հրայր ԿամենդատյանԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նաև թաց ձյուն․ եղանակն առաջիկայում Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում մեկ օրում «Հեզբոլլահի» 20 մարտիկի սպանության մասին Ֆլիկը մեկնաբանել է «Նյուքասլի» դեմ տարած հաղթանակը և նշել, թե ինչ է ընդմիջմանը ասել խաղացողներին Ցավալի է․ ինչու՞ է Արաղչին քննադատել ՄակրոնինՌուսաստանի և Ուկրաինայի բանակցային գործընթացը՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ, դադարի մեջ է. Պեսկով Իրանում մшհապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ակցիաների երեք մասնակից
Ամենադիտված