Հյուսն արձակած Տիմոշենկոն ֆուրոր Է առաջացրել Ռադայում
Միջազգային«Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն այսօր, երբ վճռվում Է Ուկրաինայի կառավարության ճակատագիրը, քաղաքական գործիչներին եւ լրագրողներին զարմացրել Է իմիջի փոփոխմամբ՝ արձակելով իր հյուսը. այդ քայլը դրական արձագանք Է առաջացրել նաեւ սոցիալական ցանցերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Բատկիվշչինա» խմբակցությունը մյուս խմբակցությունների հետ միասին ձգտում Է հասնել ներկայիս կառավարության հրաժարականին: Նախարարների կաբինետի հաշվետվության օրը՝ փետրվարի 16-ին, Տիմոշենկոն Գերագույն ռադա Է եկել արձակած մազերով:
Ուկրաինայի նախկին վարչապետը միայն եզակի դեպքերում Է արձակել իր հյուսը: Այսպես, օրինակ, արձակած մազերով նրան անցյալ տարի տեսել են իր 55-ամյա հոբելյանին, ինչպես նաեւ 2005 թվականին՝ դստեր հարսանիքին:
Իսկ փետրվարի 16-ին, երբ խորհրդարանը լսելու Է Արսենի Յացենյուկի կառավարության հաշվետվությունը եւ վճռվելու Է նախարարների կաբինետի ճակատագիրը, Յուլյա Վլադիմիրովնան իր գործընկերներին եւ լրագրողներին զարմացրել Է ոչ միայն նոր սանրվածքով, այլեւ նորաձեւ ակնոցով: Սովորաբար Տիմոշենկոն ակնոց չի դնում, հագնում Է Էլեգանտ խստականոն կոստյումներ, նա, ի տարբերություն գործընկերների, միշտ Էլ աչքի Է ընկել հագուստի նկատմամբ ունեցած ճաշակով: Փետրվարի 16-ին նա Ռադա Է եկել Էլեգանտ սեւ զգեստով՝ սպիտակ վերնաշապիկով եւ ուլունքներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: