Խաղաղությունը շատ լավ է ազդում երկու երկրների ժողովուրդների վրա. Կոշտան՝ Ալիևին Խաղաղությունը Հայաստանի հետ ընդմիշտ կնքված Է. Ալիև Շարունակում ենք դիվանագիտական լուռ աշխատանքը Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի վերադարձի ուղղությամբ. Փաշինյան Թրամփն ուրախ կլինի Իրանի հավաքականին տեսնել 2026 թվականի աշխարհի առաջնությանը․ ՖԻՖԱ-ի նախագահ Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ ինչ եղանակ կլինի Գազ չի լինի անորոշ ժամանակ ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիր Բլոգեր Նինա Տիտանյանի հայրն է կյանքից հեռացել Պուտինը և Ալիևը կողմ են արտահայտվել Մերձավորարևելյան տարածաշրջանում ռшզմական գործողությունների շուտափույթ դադարեցմանը


Ինչպես է ձևավորվել ահшբեկիչների խումբ. նոր մանրամասներ

Միջազգային

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մերձմոսկովյան «Crocus City Hall» բիզնես կենտրոնում ահաբեկչություն իրականացրած անձանցից երկուսը, հավանաբար, ցուցումներ է ստացել Թուրքիա մեկնելիս, մնացածը հայտնաբերվել և ներգրավվել են հանցագործության մեջ արդեն Ռուսաստանի տարածքում, պարզել է «Իզվեստիան»։

Ո՞վ է կանգնած Կրասնոգորսկի բարբարոսական հանցագործության հետևում` ՌԴ-ում արգելված ԴԱԻՇ-ը, թե՞ ուկրաինական հատուկ ծառայությունները, և ինչ փաստարկներ կան այս վարկածներից յուրաքանչյուրի օգտին:

Ինչպես է ձևավորվել ահաբեկիչների խումբ

Մարտի 24-ի երեկոյան «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակներին գիշերը սկսել են տեղափոխել Մոսկվայի Բասմանի շրջանային դատարան՝ խափանման միջոց ընտրելու համար։ Նրանք մեղադրվում են ՌԴ Քննչական կոմիտեի կողմից հարուցված ահաբեկչության քրեական գործով (ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդված):
Խմբի անդամներից Դալերժոն Միրզոևին առաջինն է մեղադրանք է առաջադրվել. նա 32 տարեկան է, չորս անչափահաս երեխաների հայր, պարզվել է դատարանում։ Մտնելով Ռուսաստան՝ նա երեք ամսով ժամանակավոր գրանցում է արել Նովոսիբիրսկում, սակայն ժամկետը լրացել է։

Երկրորդ մեղադրյալը Ռաչաբալիզոդա Մուրոդալին է, 30 տարեկան, թերի միջնակարգ կրթությամբ, ամուսնացած, ունի մեկ երեխա, քրեական անցյալ չունի։ Կեսգիշերին մոտ դատարանը նյութեր է ստացել Մուհամմադսոբիր Ֆայզովի և Շամսիդին Ֆարիդունիի մտերիմ կապի վերաբերյալ։

Հետաքննությունը դատարանին խնդրել է փակել նիստը՝ տուժողների մասին տեղեկություններ չհրապարակելու և հետաքննության գաղտնիությունը խախտելու սպառնալիքից խուսափելու համար։ Ե՛վ Միրզոևը, և՛ Մուրոդալին ի վերջո կալանավորվել են երկու ամսով՝ մինչև մայիսի 22-ը։
Ըստ «Իզվեստիա»-ի՝ «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած է եղել կազմակերպված խումբ, որը հարձակում էր նախապատրաստում նաև Կենտրոնական Ասիայի երկրներից մեկում, սակայն այն կանխվել է։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությանը, ապա դրա մասնակիցներին դժվար թե կարելի է դասական իմաստով կազմակերպված ահաբեկչական բջիջ անվանել. այն գոյություն չի ունեցել որևէ կառույցի շրջանակներում, այլ ձևավորվել է ահաբեկչությունից բառացիորեն մի քանի շաբաթ առաջ, պարզաբանել է իրավապահ համակարգի աղբյուրը։

Նրա խոսքով՝ դրա երկու մասնակիցները Թուրքիա մեկնելիս են հրահանգներ ստացել, իսկ մնացածները հավաքագրվել են Ռուսաստանի տարածքում։ Ավելին, դրա համար ընտրվել են մարդիկ, ովքեր նախկինում հայտնի չեն եղել, աչքի չեն ընկել նրանով, որ դավանում են արմատական իսլամ, որպեսզի հատուկ ծառայությունների համար ավելի դժվար լինի նախապատրաստական փուլում կանխել ահաբեկչությունը՝ իրենց գործակալների, փորձագետների ցանցի օգնությամբ։

«Հետաքննությանը հասանելի նախնական տվյալները ցույց են տալիս, որ «Կրոկուս»- բիզնես կենտրոնի համերգասրահում ահաբեկչության հեղինակները հանդիպել են մոտ 3-4 շաբաթ առաջ, իսկ մինչ այդ հանրային տարածքում, սոցիալական ցանցերում արմատական իսլամիստական խմբավորումների հետ իրենց կապերի մասին որևէ ապացույց չեն թողել: Ամենայն հավանականությամբ, մենք գործ ունենք կատարողների պատահական ընտրության հետ, որոնք տարված են փողի սղությամբ»,-ասել է հակաահաբեկչական ոլորտի փորձագետը:

Վերակառուցելով իրադարձությունների ընթացքը՝ հայտնի է դարձել, որ ահաբեկչության նախապատրաստումը սկսվել է դրա իրականացումից մի քանի շաբաթ առաջ։ Մարտի 4-ին հանցագործներից մեկը Թուրքիայից ժամանել է Ռուսաստան՝ հարցաքննության կադրերում նա ներկայանում է որպես Շամսուդդին Ֆարիդունի։
Մարտի 7-ին նա հայտնվել է Crocus City Hall-ում, երբ այնտեղ կայացել է իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինայի համերգը։ Ահաբեկիչը պատահաբար հայտնվել է Crocus-ի լուսանկարչի կողմից արված լուսանկարներում: Հավանաբար հենց այս այցի ժամանակ է նա ուսումնասիրել շենքի հատակագիծը, անվտանգության կետերի տեղակայումը և փախուստի ուղիներ մշակել։

Հնարավոր է, որ ահաբեկչությունը ծրագրված է եղել մարտի 7-ից անմիջապես հետո, այլ համերգային օրերի, քանի որ մեկ օր անց եղել է Գրիգորի Լեպսը համերգը, մարտի 9-11-ը՝ Շամանինը:

Այդ ժամանակ, ըստ ամենայնի, հավաքագրվել են նաև ահաբեկչության մնացած անմիջական մասնակիցները։

Բաց աղբյուրներում ամենաշատ տեղեկատվությունն առկա է նրանցից ամենաերիտասարդի՝ 19-ամյա Մուհամմադսոբիր Ֆայզովի մասին։ Ըստ ամենայնի, նա առնվազն մի քանի տարի ապրել է Իվանովոյի մարզում՝ որպես վարսահարդար աշխատելով գեղեցկության սրահներում։ Նախ՝ «Պլոշադկա» վարսավիրանոցների ցանցում, ապա՝ «MyStyle» սրահում՝ Տեյկովո գյուղում, Իվանովոյից 30 կմ հեռավորության վրա։
Վերջինս դատարանի դահլիճում գրեթե անգիտակից վիճակում էր, դահլիճ է բերվել անվասայլակով, քանի որ տեղաշարժվել գրեթե չի կարողացել, նրան ուղեկցել է բժիշկը:

Նշված սրահներում երիտասարդն աշխատել է կարճ ժամանակահատված, տեղի աշխատակիցների փոխանցմամբ՝ երբեք չի խոսել քաղաքականության մասին, հայտնի է, որ Ֆոյզովը զբաղվել է սպորտով, սովորել է քիքբոքսինգ կամ թայերեն բռնցքամարտ:

Հունվարից հետո, երբ Ֆայզովը լքել է «MyStyle»-ը, նրա հետքերը որոշ ժամանակով կորել են, նա հայտնվել է փետրվարին Մոսկվայում՝ Դմիտրովսկոե մայրուղու մոտ գտնվող հանրակացարանում, որտեղ միայնակ է ապրել Ֆարիդունու հետ, սակայն պարբերաբար հայտնվել են նաև այլ հյուրեր, ասել է հանրակացարանի ադմինիստրատորը։

Առաջին հարցաքննության ժամանակ, պատասխանելով անվտանգության աշխատակիցների հարցերին, նա ասել է, որ Աբդուլո անունով մի տղամարդ, ում հետ ծանոթացել է Telegram-ի միջոցով, մեքենա է գնել, և նրանք միասին տաքսիում են աշխատել։ Բայց գործը չի ստացվել, և Միրզոևը համաձայնել է ահաբեկչությանը մասնակցելու առաջարկին։

Մեկ այլ ահաբեկչի՝ Ռաչաբալիզոդա Մուրոդալիի մասին դեռ ստույգ տեղեկություն չկա։ Նկատենք, որ ձերբակալությունները կատարվել են բիրտ մեթոդներով, ծեծի, խոշտանգման ուղեկցությամբ: Դատարանի դահլիճում էլ բոլորը ակնհայտ ծեծված վիճակում են:
Դատելով ձերբակալվածների ցուցմունքներից՝ հավաքագրումն իրականացվել է Վահաբի քարոզիչներին պատկանող Telegramալիքների ցանցում:

«Ես Telegram-ով դաս եմ լսել քարոզիչի։ Հետո օգնականը գրել է ինձ, առանց ազգանունի, առանց որևէ բանի։ Նա գումար է առաջարկել՝ 500 հազար ռուբլի: Պետք էր սպանել՝ անկախ նրանից, թե ով է»,- հարցաքննության ժամանակ ասել է Շամսուդդին Ֆարիդունին։

Կասկածյալի խոսքով՝ որպես կանխավճար փոխանցվել է 250 հազար ռուբլի, ի դեպ, 500 հազարը խոստացված հոնորար է ոչ թե յուրաքանչյուր ահաբեկչի համար առանձին, այլ ամբողջ խմբին։

Դալերժոն Միրզոևը ևս համալրվել է Telegram-ում: Կա վարկած, որ պատվիրատուն չի գտնվում Ռուսաստանի տարածքում, իսկ խումբն ընտրվել է պատահականությամբ անձանցից, որոնց վրա հեշտ է հոգեբանական ազդեցություն թողնել:

Հատկապես ուշագրավ է այն փաստը, որ հարձակումից առաջ երկու ահաբեկիչներ են այցելել Թուրքիա: Բանն այն է, որ Թուրքիայում այժմ ապրում են վահաբիական քարոզիչներ, որոնք հեռակա դատապարտվել և Ռուսաստանում հետախուզման մեջ են հայտնվել, օրինակ՝ Աբդուլլահ Կոստեկսկին և Աբու Ումար Սասիտլինսկին։ Թուրքիայում ամեն ինչ լավ է, իրենք ունեն իրենց մեդիա կենտրոնը, որի միջոցով քարոզում են:

Այն, որ ինտերնետում քարոզները հավաքագրման սովորական մեթոդ են, նորություն չէ, սակայն անհայտ են մնում նման ահաբեկչությունների պատվիրատուները:

Հավաքագրողների ինքնությունը բաց հարց է, առկա տեղեկատվությունը չի կարող հերքել, որ դրանք կարող են լինել ինչպես ԴԱԻՇ-ի կառույցները, այնպես էլ նրանց ետևում կանգնած ուկրաինական հատուկ ծառայությունները կամ լրիվ այլ, երրորդ կառույց:

«Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված իրադարձություններում կան բազմաթիվ մանրամասներ, որոնք, թեկուզ անուղղակի, կարող են վկայել ուկրաինական հատուկ ծառայությունների ներգրավվածության մասին հանցագործությունների պլանավորմանը։

Առաջինը հավաքագրման մեթոդն է։ «Իզվեստիա»-ի զրուցակիցների խոսքով՝ Ուկրաինայի հատուկ ծառայությունները սերտորեն համագործակցում են արմատական քարոզիչների՝ նույն Աբդուլլա Կոստեկսկու և Աբու Ումար Սասիտլինսկու հետ։ Երկրորդ կետը այն գործողություններն են, որոնք ահաբեկիչները կատարել են հանցագործությունից հետո փախչելու փորձի ժամանակ։ Վլադիմիր Պուտինը ողբերգության կապակցությամբ իր ուղերձում ասել է, որ, ըստ նախնական տվյալների, «ուկրաինական կողմից ահաբեկիչների համար պատուհան է պատրաստվել պետական սահմանը հատելու համար»։

Միաժամանակ, ըստ որոշ աղբյուրների, փախչել փորձողների նախնական թիրախը կարող էր լինել Բելառուսը։

Հետաքրքրական է, որ նրանք ճանապարհ են ընկել հենց Ուկրաինայի և Բելառուսի ուղղությամբ, թեև շատ ավելի տրամաբանական էր, ահաբեկչություն կատարելով, տարրալուծվել այստեղ աշխատող միլիոնավոր միգրանտների մեջ, քան անցնել լավ վերահսկվող սահմանային տարածքներ: Սա կարող է նշանակել, որ նրանց ուղղակի «օգտագործել են և հատուկ հանձնել»։ Նրանց խոստացվել է «պատուհան», բայց արվել այնպես, որ բռնվեն:

Երրորդ փաստարկը ահաբեկիչների կողմից օգտագործվող զենքերն են։

դրանք քողարկված ներկով AK12-ներ են՝ զենք, որն օգտագործվում է հատուկ ռազմական գործողության գոտում։ Ռուսաստանում նման զենք ձեռք բերելը գրեթե անհնար է, սակայն հենց դա է եղել ահաբեկիչների մոտ:

Այս պահին ահաբեկիչների թողած ողջ զենքերն ուղարկվել են բալիստիկ, դատաբժշկական և այլ փորձաքննության՝ հասկանալու համար, թե ինչպես են դրանք հայտնվել ահաբեկիչների ձեռքում:

Այս պահին ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ-ի աֆղանական մասնաճյուղը՝ Վիլայաթ Խորասանը, որը համապատասխան հաղորդագրություն և տեսանյութ է հրապարակել իր կայքում։

Հետախուզական ծառայությունների տվյալներով՝ այժմ 11 մարդ է ձերբակալված՝ կապված «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ։ Բացի չորս անմիջական կատարողներից, մնացածը մարդիկ են, ովքեր կարող են ներգրավված լինել հարձակման նախապատրաստման և կազմակերպման մեջ: Բայց այս ձերբակալությունները ակնհայտորեն վերջինը չեն։ Նրանք, ովքեր պատվիրել և վճարել են ահաբեկչության համար, և ովքեր զենք են գնել, մնում են ազատության մեջ։


Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

 

Ի՞նչ անել արտասահմանից ստացվող զանգերի դեպքում. փորձագետը՝ կիբեռհանցագործների նոր խարդախության մասինԽաղաղությունը շատ լավ է ազդում երկու երկրների ժողովուրդների վրա. Կոշտան՝ Ալիևին Խաղաղությունը Հայաստանի հետ ընդմիշտ կնքված Է. Ալիև Վրաստանը չեղարկել է Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանային ճանապարհների կառուցման մրցույթներըՇարունակում ենք դիվանագիտական լուռ աշխատանքը Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի վերադարձի ուղղությամբ. Փաշինյան Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր ԿամենդատյանԱդրբեջանում հայ բանտարկյալներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ. USCIRFԹրամփն ուրախ կլինի Իրանի հավաքականին տեսնել 2026 թվականի աշխարհի առաջնությանը․ ՖԻՖԱ-ի նախագահ 10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ ինչ եղանակ կլինի Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՇրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ ինչ եղանակ կլինի Ե՞րբ կավարտվի Իրանի դեմ պատերազմը Մեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանԳազ չի լինի անորոշ ժամանակ Ցեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար «Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիր Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան Բլոգեր Նինա Տիտանյանի հայրն է կյանքից հեռացել Պուտինը և Ալիևը կողմ են արտահայտվել Մերձավորարևելյան տարածաշրջանում ռшզմական գործողությունների շուտափույթ դադարեցմանը Փաշինյանը ժամանել է Ստրասբուրգ. նա կհանդիպի Եվրոպական խորհրդարանի նախագահի հետ Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է Աբովյանում վեճի մասնակիցները փոխադարձ հայհոյանքներ են հնչեցրել և հարվածներ են հասցրել իրար Ավտոբուսի հրդեհի հետևանքով վեց մարդ է զոհվել ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Իրանի զինվшծ nւժերը խնդրել են մուսուլման բնակչությանը և տարածաշրջանի երկրներին մատնանշել ԱՄՆ-ի և Իսրայելի nւժերի տեղակայման վայրերը Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. Փեզեշքիան ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդ լինելու հրավեր է ստացել ԲԸՏՄ-ն առգրավել է որսորդական hրացաններ և ապօրինի որսված 159 արտույտ Իսրայելի պաշտպանnւթյան բшնակը հայտարարել է Բեյրութում Հեզբnլլահի օբյեկտների վրա hարվածների շարքն ավարտելու մասին ԱՄՆ-ը հայտնել է Իրանի դեմ գnրծողության սկզբից ի վեր 140 վիրավnր ամերիկացի զինվnրականների մասին Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Հորմուզի նեղուցում բեռնատար նավ է այրվnւմ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովԻրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Պակիստանը հաստատել է իր պատրաստակամությունը՝ ցանկացած պահի կանգնել Սաուդյան Արաբիայի կողքին
Ամենադիտված