Բրյուսելում տասը մարդ է ձերբակալվել, որոնց կասկածում են ահաբեկչական գործունեության մեջ
ՄիջազգայինԲրյուսելում տասը մարդ է ձերբակալվել ահաբեկչության դեմ պայքարի հատուկ գործողության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է Բելգիայի համերկրային դատախազությունը:
«Ոստիկանությունը բնակելի շենքերի ինը խուզարկություն Է անցկացրել Բրյուսելի չորս կոմունաներում եւ Լիեժ քաղաքում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության համար զինյալներ հավաքագրողների ցանցի գործունեության հետաքննության շրջանակներում,-հայտնել Է դատախազությունը:-Պարզվել Է, որ ձերբակալվածներից ոմանք պատրաստվում Էին մեկնել Սիրիա»:
Խուզարկությունների ընթացքում առգրավվել են շարժական հեռախոսներ եւ Էլեկտրոնային կրիչներով տեղեկատվական նյութեր, որոնք ուսումնասիրում են քննիչները:
Բելգիայի հատուկ ծառայությունների տվյալներով՝ ներկայում Սիրիայում իսլամիստների կողմում կռվում են Բելգիայի՝ 200-ից ավելի հպատակներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: