Իրաքի վարչապետը պատրաստ է պաշտոնաթող լինել հանուն կառավարության բարեփոխման
ՄիջազգայինԻրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել է իր պաշտոնը թողնելու պատրաստակամության մասին, եթե դա կօգնի արմատական փոփոխություններ իրականացնել երկրի կառավարությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես պատրաստ եմ պաշտոնաթողություն խնդրել, եթե երկրի կառավարությունում արմատական փոփոխություններ կատարվեն»,- ասել Է Իրաքի կաբինետի ղեկավարն ազգային հեռուստատեսության եթերում: Նա Իրաքի խորհրդարանին հորդորել Է համաձայնել նախարարների կաբինետում «համապարփակ վերաբաշխումներին» եւ երկրում «տեխնոկրատների կառավարության» ստեղծման անհրաժեշտությանը:
Մինչ օրս գործող կաբինետի բարեփոխման ուղղությամբ վարչապետի նախաձեռնությունները բախվում Էին քաղաքական դաշինքների՝ առայժմ անհաղթահարելի դիմադրությանը: Վարչապետի պաշտոնը թողնելու իր համաձայնության մասին ալ Աբադին հայտնել Է Իրաքի խորհրդարանում առավել ազդեցիկ խմբակցություններից մեկի՝ Բարձրագույն իսլամական խորհրդի այն հայտարարությունից մեկ օր անց, թե ինքը կպաշտպանի փոփոխությունները կառավարությունում, եթե ներկայիս վարչապետն ինքը նույնպես հեռանա զբաղեցրած պաշտոնից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: