ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Սև ծովում Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռներ տեղափոխող երեք նավի. ՌԴ ՊՆ «Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը Թրամփն ունի երեք տարբերակ. առաջին՝ իսկապես հաջողության հասնել գործարք կնքելու հարցում, երկրորդ՝ շարունակել շրջափակումը, երրորդ՝ ռшզմական գործողություններ ձեռնարկել. Նեթանյահու Նավթի գներն աճել են Նեթանյահուն կասկածում է ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքման հնարավորությանը. Axios ԱՄՆ-ը շատ հիասթափված կլիներ, եթե ՉԺՀ-ն զինամթերք մատակարարեր Իրանին. Թրամփ Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պենզայում և Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստներին Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»


Երբ իմացա՝ ինչ է կատարվել ընտանիքիս հետ, ուշաթափվել եմ․ 4 վիրավոր մեկ ընտանիքում

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


«Իրական սարսափը նկարագրելու այլ տարբերակներ ես չգիտեմ, քան այն ինչ 6 ամիս առաջ կատարվել է իմ ընտանիքի հետ»
,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Արցախի Բերքաձորից տեղահանված Նարինե Գիքինյանը։

Սեպտեմբերի 19-ն էր, երբ առավոտյան նա գործերով գնացել էր Ստեփանակերտ, պետք է քաղաքապետարան ու կառավարություն մտներ։ Առավոտյան, մինչ ռազմական գործողությունների մեկնարկը բարեկամի տանը լսել է, որ թշնամին կրակել է Հարավ գյուղի դիրքերի ուղղությամբ, բայց քանի դեռ ձայները չէին լսվում ու խուճապ չկար քաղաքում, չի հավատացել։

«Դրանից հետո երբ գյուղի հետ կապ հաստատեցի, երեխաներն ասացին, որ իրավիճակով պայմանավորված դպրոցից բաց են թողել։ Այստեղ քիչ անհանգստություն կար մոտս, բայց պատերազմի վերսկսման հավանականության մասին չեմ մտածել»,-ասաց նա։

Կեսօրին երբ սկսվել է պատերազմը, Նարինեն բարեկամների հետ տեղափոխվել է ապաստարան, սակայն, նրա ուշքն ու միտքը ընտանիքն էր, երեխաների անվտանգությունը։ Կնոջ խոսքով՝ ինքն անգամ չի էլ մտածել, որ թշնամին նշանառության տակ կվերցնի իրենց փոքր գյուղը և, որ ամենաշատը կտուժի իր ընտանիքը։ 

«Երբ սկսել են հրթիռակոծել գյուղը, միանգամից կրակի տակ են հայտնվել բնակելի տներն ու շենքերը։ Այդ ընթացքում երկար փորձերից հետո ես կարողացա մի կերպ կապ հաստատել սկեսուրիս հետ, նա ասել է, որ գնում ենք ապաստարան։ Հետո պարզվել է, որ մերոնք ապաստարան գնալու  ճանապարհին հայտնվել են կրակահերթի տակ։ «Սնարյադը» ընկել է մեքենայի մեջ, բոլորը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Նրանց տարել են նկուղ ու մինչ շտապ օգնության մեքենա կանչելը, մեր համագյուղացիներն առաջին օգնություն են ցուցաբերել»,-ասում է Նարինեն։

Մեքենայի մեջ եղել են Նարինեի երեխաները՝ 12-ամյա Յուրին և 14-ամյա Կարինեն, ինչպես նաև նրա սկեսրայրը՝ 68-ամյա Յուրի Աղաթելյանն ու կինը՝ 63 տարեկան Կարինեն։ 

«Ամենածանրը եղել է տղաս ու սկեսուրս, աղջիկս ու սկեսրայրս համեմամատաբար թեթև վնասվածքներ էին ստացել։ Կարինեի պարանոցի հատվածն էր այրվել, ու ոտքերն էին բեկորներից վնասվել, իսկ պապիկի գլուխն ու ձեռքերը»։

Նարինեի ընտանիքի անդամները, ընդ որում՝ 12-ամյա տղան ու տիկին Կարինեն ծանր վիճակում շտապ օգնության մեքենայով տեղափոխվել են Ստեփանակերտի հիվանդանոց։ Որպեսզի Նարինեին չասեն լուրը, sms հաղորդագրությամբ գրել են, որ «պապիկը վատացել է բերել ենք հիվանդանոց»։

«Տալս ասաց՝ «դու մնա, ես գնամ»։ Երբ տեղ է հասել, Յուրիի վիրահատությունն արդեն ավարտված է եղել ու նա «նարկոզից» դուրս էր եկել։  Որ ասացին կատարվածի մասին, ինքնազգացողությունս միանգամից կորցրել եմ։ Գնացի հիվանդանոց, պատկերացնո՞ւմ եք, ընտանիքիդ բոլոր անդամները սարսափելի վիճակում են։ Յուրիիս մարմնում մինչ օրս 6 հատ բեկոր կա, իսկ ամենածանրը վնասվածքը ստացել է կրքավանդակի շրջանում, ու թոքն է վնասվել։ Սկեսուրիս էլ այսօր են վիրահատել։ Հիմա համեմատաբար լավ է»,- հավելեց Նարինեն։

Նրա ամուսինը Ռուսաստանի Դաշնությունում էր, բլոկադայի պատճառով վերադառնալ չի կարողացել։ Հայաստան տեղահանվելուց հետո Նարինեն ժամանակավոր ապաստանել էր Բյուրեղավանում, մինչև երեխաներն ամբողջովին կապաքինվեին։ Օրեր առաջ նրանք ևս տեղափոխվել են ամուսնու մոտ։

Կնոջ խոսքով՝ երեխաները շատ են վախեցել, նրանց հետ նույնիսկ հոգեբան է աշխատել, բայց հոգեբանորեն ագրեսիվ դրսևորումներն առ այսօր էլ նկատելի են։ «Երևի ժամանակ է պետք, որ դժոխային այդ օրերը մոռանան, լրիվությամբ կազդուրվեն»։

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Սև ծովում Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռներ տեղափոխող երեք նավի. ՌԴ ՊՆ Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ Ակոպյան«Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը Թրամփն ունի երեք տարբերակ. առաջին՝ իսկապես հաջողության հասնել գործարք կնքելու հարցում, երկրորդ՝ շարունակել շրջափակումը, երրորդ՝ ռшզմական գործողություններ ձեռնարկել. Նեթանյահու Նավթի գներն աճել են Նեթանյահուն կասկածում է ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքման հնարավորությանը. AxiosԱՄՆ-ը շատ հիասթափված կլիներ, եթե ՉԺՀ-ն զինամթերք մատակարարեր Իրանին. Թրամփ Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պենզայում և Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստներին Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ ԶաքարյանԲաքվի բարբարոսական վարչախումբը չի կարողանում ապահովել Բաքվից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ապշերոնայան բնակավայրերի տարրական կենցաղային պայմանները․ Ոսկանյան Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը
Ամենադիտված