Յարոսլավլում գազի պայթյունից փլվել է բնակելի շենքի հինգ հարկը, կան զոհեր ու վիրավորներ
ՄիջազգայինՅարոսլավլում փետրվարի լույս 16-ի գիշերը գազի պայթյուն է տեղի ունեցել բնակելի շենքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Յարոսլավլի մարզի գլխավոր վարչությունը:
Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան ժամը մոտավորապես 4:20-ին Սուդոստրոիտելեյ փողոցի 25/9 շենքում: Պայթյունի հետևանքով փլվել է հինգհարկանի տան չորս մուտքերից մեկը: Այնտեղ գտնվում էր տասը բնակարան: Ընդամենը տուժել է 15 բնակարան, դրանցից հինգն ամբողջությամբ ավերվել են:
«Ինտերֆաքսի» տվյալներով՝ ընդամենը մուտքում բնակվում է 40 մարդ: Փլվածքների տակ կարող է գտնվել երեսունից ավելի մարդ:
ՏԱՍՍ-ի տվյալներով՝ զոհվել է երեք մարդ, ինը բնակիչների տեղափոխել են հիվանդանոց:
Հաղորդվում է, որ կա հարևան մուտքերի փլվելու վտանգ: Դրանց բնակիչները տարահանվել են: