Պուտինը հանձնարարել է բարձրաստիճան պաշտոնյաներին հանձնել ստացած նվերները
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է, որպեսզի բարձրաստիճան պաշտոնյաները ոչ միայն հաղորդեն պետության ղեկավարի վարչակազմին ստացված նվերների և դրանց արժեքի մասին, այլ նաև հանձնեն դրանք: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Այսպիսով, ՌԴ սուբյեկտների բարձրաստիճան պաշտոնյաները ստիպված կլինեն տեղեկացնել ղեկավարությանը «նվեր ստանալու մասին»: Փաստաթղթում ասվում է, որ այդ կանոնից բացառություն են միայն գրենական պիտույքները, ծաղիկները, ինչպես նաև «որպես խրախուսանք մատուցած արժեքավոր նվերները (պարգևատրումները)»:
Նվերը տանալուց հետո պաշտոնյան պետք է հանձնի այն «ստանալուց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում» կամ գործուղումից վերադառնալուց հետո: Ցանկացողները կարող են հետ գնել նվերը՝ համապատասխան դիմում ներկայացնելով: