Ու՞մ որդուն է մարզաշապիկը նվիրել Մխիթարյանը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը որդու հետ ներկա է եղել «Ինտեր» - «Նապոլի» (1-1) Իտալիայի Ա սերիայի 29-րդ տուրի հանդիպմանը։ Միլանում կայացած խաղից հետո «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մարզաշապիկ է նվիրել Ղազարյանի որդուն։
«Ֆուտբոլով տարված յուրաքանչյուր երեխայի համար «Ինտերի» պես մեծագույն ակումբի և Մխիթարյանի նման ֆուտբոլիստից «Ինտերի» բոլոր խաղացողների ինքնագրերով մարզաշապիկ ստանալը մեծագույն երազանք է: Ես գնահատում եմ դա: Շնորհակալ եմ որդուս հրաշալի օրվա համար, Հեն ջան»,- Ինստագրամում գրել է Գևորգ Ղազարյանը՝ հրապարակելով լուսանկարներ: