Գեղամ Կադիմյան. Ամեն տեղ ցանկանում եմ լինել առաջինը
ՍպորտՀայ հարձակվող Գեղամ Կադիմյանը մեկնաբանել է տեղափոխությունն ուկրաինական «Կարպատներ»։
«Կարիերաս շարունակելու մի քանի տարբերակներ կային, բայց Լվովից զանգ ստանալուց հետո որոշեցի դառնալ «Կարպատների» խաղացող։ Հրաշալի ղեկավարությամբ եւ երիտասարդ կատարողներով լավ ակումբ է։ Խորհրդանշական է, որ «Օլիմպիկի» խաղաշապիկով վերջին հանդիպումս անցկացրել էի Լվովում «Կարպատների» դեմ։
Թուրքիայում անցկացրած հավաքն օգտակար էր։ «Կարպատներում» պետք է օգնեմ թիմին առաջադիմել։ Ամեն տեղ ցանկանում եմ լինել առաջինը։ Այդ պատճառով սա նոր մարտահրավեր է ինձ համար։ Սիրում եմ խաղալ հարձակման դիրքում»,- Կադիմյանի խոսքը մեջբերում է football.ua-ն՝ հղում անելով «Կարպատների» պաշտոնական կայքին։
23-ամյա հարձակվողի նախորդ ակումբը Դոնեցկի «Օլիմպիկն» էր։ Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Կադիմյանը 15 խաղում խփել է երեք գոլ։