«Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը Թրամփն ունի երեք տարբերակ. առաջին՝ իսկապես հաջողության հասնել գործարք կնքելու հարցում, երկրորդ՝ շարունակել շրջափակումը, երրորդ՝ ռшզմական գործողություններ ձեռնարկել. Նեթանյահու Նավթի գներն աճել են Նեթանյահուն կասկածում է ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքման հնարավորությանը. Axios ԱՄՆ-ը շատ հիասթափված կլիներ, եթե ՉԺՀ-ն զինամթերք մատակարարեր Իրանին. Թրամփ Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պենզայում և Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստներին Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ»


Սոցապնախարարությունը գոնե հիմա կասի՞, թե ինչու են խրախուսում տուն կառուցել թշնամուն հանձնվող գյուղերում

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի էն 29.800, իսկ վերջին ասուլիսից հետո արդեն 29.743 քկմ տարածքով քարտեզը ձեռքը առած՝ գնացել էր Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար և Բաղանիս գյուղեր, որ այդ գյուղերի բնակիչներին համոզի, թե ինչքան կարևոր է, որ իրենց գյուղերը հանձնեն թշնամուն։ 

Սրանք այն գյուղերն են, որոնք ներառված են կառավարության կողմից ներկայացված ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ցանկում, և որոնցում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ծրագիր է իրականացնում՝ մարդկանց հորդորելով գնալ և պետության աջակցությամբ տուն կառուցել այդ գյուղերում։ 

Mediahub-ն այս թեմային մի քանի անգամ անդրադարձել է, մի քանի անգամ էլ հարցում ուղարկել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ փորձելով ստանալ մի պարզ, բայց շատ կարևոր հարցի պատասխան՝ ինչո՞ւ եք դուք մարդկանց աջակցում տուն կառուցել այնպիսի բնակավայրերում, որոնք կառավարությունը ՀՀ սուվերեն տարածքի մաս չի համարում և պատրաստվում է հանձնել թշնամուն։ Այլ կերպ ասած՝ ինչո՞ւ եք մարդկանց օգնում գնալ և պետության աջակցությամբ տուն սարքել այն գյուղերում, որոնք, ըստ ՀՀ կառավարության ու դրա ղեկավարի պաշտոնական դիրքորոշման՝ Ադրբեջան են։ Եթե այդպես չէ, ապա ո՞րն է երաշխիքը, որ վաղը այդ մարդկանց կառուցած տները չեն անցնի թշնամու տիրապետությանը։ 

Սոցապնախարարությունից մեր հարցումներին տվել էին ամեն տեսակի պատասխան՝ փիլիսոփայական, տրանսցենդենտալ, գիտաֆանտաստիկ, տիեզերական, լղոզող, ցրող, խուսափողական, ու այդպես էլ չեն պատասխանել այդ պարզ հարցին՝ ինչո՞ւ եք մարդկանց խրախուսում տուն կառուցել հանձնվող տարածքներում, հանուն ինչի՞, կառուցեն, որ ի՞նչ անեն՝ թարմ-թարմ հանձնեն թշնամո՞ւն։ 

Ի դեպ, սոցապի հայտարարած ծրագրում ընդգրկված այդ սահմանամերձ տարածքների մեջ է մտնում նաև Արարատի մարզից Տիգրանաշեն համայնքը, որը նույնպես Նիկոլ Փաշինյանը համարում է անկլավ ու պատրաստվում է հանձնել Ադրբեջանին։

Բայց այստեղ ևս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հարգելի գործընկերները պատրաստ են աջակցել ՀՀ քաղաքացի հանդիսացող և գրանցված ամուսնություն ունեցող «մեր սիրելի հայրենակիցներին»՝ գնալ և պետության աջակցությամբ կառուցել իրենց տունը Տիգրանաշենում, որը ՀՀ տարածք չէ՝ ըստ Նիկոլ Փաշինյանի և պետք է հանձնվի թշնամուն։ Սոցապնախարարություն ուղարկած մեր վերջին՝ չորրորդ հարցմանը ահա այսպիսի պատասխան են տվել նախարարության լրատվական ծառայությունից․  ««Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ․ծրագրի» պայմանների համաձայն, եթե տան նախահաշիվը չի գերազանցում 16 մլն դրամը, ապա քաղաքացին որևէ ֆինանսական մասնակցություն չի ունենում տան կառուցման հարցում։ Երկրորդ հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ի թիվս հանրային իրազեկման աշխատանքների շրջանակում ընդգրկված մի շարք ոլորտային միջոցառումների, շարունակում է անդրադառնալ տվյալ ծրագրին ևս՝ քաղաքացիներին փոխանցելով ամբողջական տեղեկատվություն՝ ծրագրի պայմանների ու ընթացակարգերի վերաբերյալ՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի 842-Լ որոշումը»։

Բնականաբար, երաշխիքների և հանձնվող տարածքներում տուն կառուցելու տրամաբանության վերաբերյալ զրո անդրադարձ կա այս պատասխանում։ Կառավարության անդամ հանդիսացող Նարեկ Մկրտչյանի գլխավորած նախարարությունում, հավանաբար, հետևում են Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի մարզ կատարած այցին ու տեղյակ են, որ գնացել է Տավուշի բնակիչներին, այդ թվում՝ Ոսկեպարի ու Բաղանիսի սիրելի հայրենակիցներին համոզելու, որ պետք է հանձնել իրենց գյուղերը՝ հանուն չերաշխավորված պատերազմի։ Ուստի նորից՝ հերթական անգամ ուզում ենք հարցնել ԱՍՀ նախարարությանը՝ դուք ինչպե՞ս եք մարդկանց ուղարկում տուն կառուցել այն գյուղերում, որոնք ձեր կառավարության ղեկավարը պատրաստվում է հանձնել թշնամուն։ Դուք ինքներդ այդ տարածքներում տուն կկառուցեի՞ք։

Մենք հասկանում ենք, իհարկե, որ սոցապնախարարությունը այս պարագայում ընդամենը կատարող է, ոչ թե քաղաքական որոշում կայացնող, այն էլ՝ անվտանգային հարցերում, էլ չենք ասում՝ տարածքներ հանձնելու կամ, որ հեռու է այս կառավարությունից, տարածքներ գրավելու հարցերում։ Հասկանում ենք նաև, որ նախարարության լրատվական վարչությունն առավելևս չի կարող մեկնաբանել անվտանգային կամ քաղաքական բնույթի հարցեր, ու լրատվականը չի որոշում՝ որ տարածքներն են «հանձնվող», որ տարածքները՝ ոչ։ Բայց այդ լրատվականը հանդիսանում է կառավարության գերատեսչություններից մեկի խոսափողը, իսկ այս գերատեսչության ղեկավար նախարարն էլ հանդիսանում է կառավարության անդամ, քաղաքական թիմի ներկայացուցիչ, և առնվազն իր մոտ պիտի այդ հարցը առաջացած լինի այս ծրագիրը մեկնարկելուց առաջ։ 

Ի վերջո, քաղաքացին, որը դիմում է իրենց նախարարությանը՝ այս ծրագրից օգտվելու համար, վաղը հենց իրենց նախարարությունից է պատասխան պահանջելու, թե ինչպե՞ս եղավ, որ իրենց աջակցությամբ կառուցած տունը անցավ թշնամուն։ 

Վահե Մակարյան

Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ Ակոպյան«Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը Թրամփն ունի երեք տարբերակ. առաջին՝ իսկապես հաջողության հասնել գործարք կնքելու հարցում, երկրորդ՝ շարունակել շրջափակումը, երրորդ՝ ռшզմական գործողություններ ձեռնարկել. Նեթանյահու Նավթի գներն աճել են Նեթանյահուն կասկածում է ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքման հնարավորությանը. AxiosԱՄՆ-ը շատ հիասթափված կլիներ, եթե ՉԺՀ-ն զինամթերք մատակարարեր Իրանին. Թրամփ Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պենզայում և Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստներին Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ ԶաքարյանԲաքվի բարբարոսական վարչախումբը չի կարողանում ապահովել Բաքվից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ապշերոնայան բնակավայրերի տարրական կենցաղային պայմանները․ Ոսկանյան Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված