Դպրոց պետք է հաճախի 7 տարեկան երեխան. «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ (տեսանյութ) Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով ԱՄՆ-ն ձգտում է կառուցողական հարաբերությունների Վրաստանի հետ. Պետքարտուղարություն Երբ կիջնի ոսկու գինը 2026-ի աշնանից կներդրվի կենսաչափական նոր անձնագրերի և ID քարտերի համակարգ․ այլ մանրամասներ «Ալաշկերտը» ստուգողական խաղում զիջեց «Օրենբուրգին» Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղի Աշխատանքային պայմանագրերի՝ թղթային տարբերակով կնքում կպահպանվի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում. Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Համալսարանի տարածքում կրակոցներ են հնչել․ կան զոհեր


«Երևանյան ամառ 2015»-ը այս տարի կանցկացվի ավանդական դարձած, նաև մի շարք նոր միջոցառումներով

Հասարակություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքում կիրականացվի «Երևանյան ամառ» եռամսյա բազմոլորտ՝ մշակութային, ժամանցային ու առողջապահական ընդգրկուն ծրագիրը, որի մանրամասները ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ «Երևանյան ամառ 2015» ծրագրում ընդգրկված են ավանդական դարձած ու նոր շուրջ 60 միջոցառումներ՝ փառատոններ, ցուցահանդեսներ, բացօթյա համերգներ, մարզական մրցույթներ, ինչպես նաև պետական, հոգևոր, ազգային ու միջազգային օրացուցային տոներ ու օրեր։ Ծրագրի գրեթե բոլոր միջոցառումները բացօթյա են։

«Երևանում և որևէ ցանկացած քաղաքում, մշակութային մթնոլորտի բաղկացուցիչ են բացօթյա միջոցառումները, որոնց մեծ հանրույթ է կարողանում մասնակցել, շատ ավելի տոնական է լինում, ինչու չէ, նաև երիտասարդական իմպրովիզներով պայմանավորված, բավականին ուրույն միջոցառումներ են լինում»,- նշել է Արամ Սուքիասյանը և մանրամասնել ամենագլխավոր միջացառումներն ու հատկապես «Երևանյան ամառ 2015»-ի մեկնարկային օրվա ծրագիրը։ «Երևանյան ամառ 2015»-ը մեկնարկելու է հունիսի մեկին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը։

Ըստ ժամանակացույցի՝ օրվա միջոցառումներն սկսվելու են Մանկական երկաթուղում (ժամը 10։00-14։00-ը Երկաթուղու և մանկական զվարճախաղերի անվճար սպասարկում), Հաղթանակ» զբոսայգում (ժամը 10։00-13։00-ն մանկական զվարճախաղերի անվճար սպասարկում)։ Ազատության հրապարակում ժամը 11։00-15։00-ն կավճանկարչություն, մարզական տոնահանդես, սպորտային մրցումներ են լինելու, տոնական մանկական համերգ, խաղեր։ Հունիսի մեկի միջոցառումները «Հաղթանակ» զբոսայգում տևելու են ողջ օրը՝ մինչ 22։00-ի մեծ հրավառությունը։

Օրվա ամենամեծ իրադարձությունը, թերևս, հիմնանորոգված ու արդիականացված Կենդանաբանական այգու տարեշրջանի բացումն է՝ հունիսի մեկին, ժամը 14։00-ին։

«Երևանի կենդանաբանական այգին կներկայանա լիովին նորովի։ Բավականին լուրջ աշխատանքներ են կատարվել, և այս տարեշրջանից սկսած՝ կենդանական աշխարհի առումով կլինեն նորություններ, այցելուներն այգու ներքին նոր երթուղի կհայտնաբերեն։ Մենք հավակնություն ունենք այգին դարձնելու տարածաշրջանի լավագույն կենդանաբանական այգին։ Շատ ջանք ու նվիրում պահանջող այս գործի առաջին փուլը հաղթահարված է. երկրորդ փուլը կսկսվի աշնանից և նախագիծը, որ Երևանի քաղաքապետի նախընտրական ծրագրի բաղադրիչ խոստումն էր, կարծում եմ հաջորդ տարի ավարտին կհասցվի»,- նշել է քաղաքապետի տեղակալը, ապա հավելել, որ Կենդանաբանական այգու նախամուտքը այգու հիմնանորոգումից հետո գործելու է որպես հանրային այգի, հետևաբար մուտքն անվճար է, իսկ Կենդանաբանական այգու տոմսերի համար մշակվել է գնային ճկուն համակարգ՝ ըստ օրերի։

Հունիսի մեկին մի շարք այլ միջոցառումներ էլ են անցկացվելու՝ կեսօրից մինչ 15։00-ն Հյուսիսային պողոտայում կերպարվեստի բաց դաս է լինելու մանուկների համար, 16։00-ին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում լուսանկարչական անհատական ցուցահանդես է բացվելու, 20։00-22։00-ն Կարապի լճում մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրություն է:

««Երևանյան ամառ»-ը մի լավ ավանդույթ էլ է ամրապնդում՝ համագործակցությունը գործընկերների, մասնավոր ձեռնակրությունների, հասարակական կազմակերպությունների հետ, որոնց ներդրումը ծրագիրը շատ ավելի հետաքրքրական է դարձնում»,- նշել է Արամ Սուքիասյնաը և ներկայացրել մի շարք գործակցային միջոցառումներ, ինչպիսին է օրինակ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոնը, որն անցկացվում է Արարատյան հայրապետական թեմի հետ համատեղ։ Փառատոնը կանցկացվի հունիսի 27-30-ը Կարապի լճի բացօթյա էկրանի շուրջ. փառատոնին ներկա կլինեն տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ, հոգևարականներ, ովքեր միաժամանակ ժյուրիի անդամներ կլինեն։ «Ֆրեսկո»-ի փակման հաջորդ օրը Կարապի լճի էկրանին կցուցադրվեն «Ոսկե ծիրան» 12-րդ կինոփառատոնի ֆիլմերից։
«Երևանյան ամառ 2015»-ին բազմաթիվ միջոցառումներն են նախատեսված վարչական շրջաններում, հատկապես մեծ զբոսայգիներում։
«Վերջին տարիներին բազմաթիվ այգիներ են վերանորոգվում, վերականգնվում, բարեկարգվում, կառուցվում։
Ամեն վարչական շրջան իր այգում առանձին օրերին միջոցառումներ կանցկացնի՝ այդպիսով նաև մշակութային երանգ տալով նորոգված այգիներին»,- նշել է Արամ Սուքիասյնաը և հավելել, որ այդպիսով ևս մեկ երևանյան ավանդույթ է վերականգնվում՝ ամառային բացօթյա համերգները Երևանի այգիներում, պուրակներում։
Ծրագրի մարզական միջոցառումները նախատեսված է անցկացնել հունիս և հուլիս ամիսներին։ Վոլեյբոլի,բասկետբոլի, շախմատի, ֆուտբոլի բակային առաջնությունները կամփոփվեն օգոստոսի 3-ին։
«Երևանյան ամառ» ծրագրի ավանդական միջացառումներից են դարձել «Գարեջրի» և «Ձմերուկի» փառատոնները, որոնք, դատելով երևանցիների ու հյուրերի ակտիվ մասնակցությունից, շատ սիրված օրեր են դարձել Երևանում։
Վարդավառը ևս ծրագրում ներառված է և տոնվելու է Երևանի տարբեր ջրավազանների մոտ ու բակերում։

«Երևանյան ամառ 2015» ծրագրի նորույթներից են «Հացը լեռներում» տոնածիսական փառատոնը՝ «Համով-հոտով Երևան» խորագրով, «Ուրֆա. Վերածնված արժեքներ» ազգային տարազների ցուցադրությունը, «Հայտնիները հայ լուսանկարիչների աչքերով» ցուցահանդեսը, «Երևանյան շեփորներ» երաժշտական բացօթյա փառատոնը, «Երևան Տարազ FEST» փառատոնը։
«Երևանյան ամառ 2015»-ի օգոստոսին մեծ նորույթ է սպասվում. հյուրախաղերով Երևան է ժամանելու Սանկտ Պետերբուրգի «Շապիտո Իմպերիալ» կրկեսը։
«Թանգարանային Երևան»-ը հունիսի 1-ից օգոստոսի 31-ն է։ Յուրաքանչյուր շաբաթ օր մուտքն անվճար է լինելու Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններ՝ Երևան քաղաքի պատմության թանգարան, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Ժամանակակից արվեստի թանգարան, Կարեն Դեմիրճյանի թանգարան, «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահ։

Այս տարի ևս «Երևանյան ամառ»-ը ունի առողջապահական բաղադրիչ։ Օգոստոսը մեկնարկելու է «Ավելի առողջ Երևան» 15-օրյա ակցիայով, որի ընթացքում կիրականացվեն սիրտ-անոթային հիվանդությունների հետ կապված հետազոտություններ՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հիմնարկների ներգրավվածությամբ։

«Երևանյան ամառ 2015»-ն ամփոփվելու է օգոստոսի 31-ին Կարապի լճի հարակից տարածքում՝ «Ցտեսություն, ամա՛ռ» խորագրով եզրափակիչ համերգով։

Պետք է ստեղծենք համերաշխության մթնոլորտ և վերականգնենք մեր հաղթական կեցվածքը․ Ավետիք ՔերոբյանՏարօրինակ զարգացումներ «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ Ծիծեռնակաբերդից մինչև Մայր Աթոռ. Ի՞նչ զիջումներ է նախապատրաստում իշխանությունը. Էդմոն Մարուքյան Փաշինյանը գազազել է սփյուռքահայ գործիչների հայտարարությունից Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունըԳերիները Սիրանուշ Սահակյանի ջանքերով կվերադառնան․ Աննա ԿոստանյանՀասանովին ու Միխայլովին դուրս կգրե՞ն «Քաղպայմանագրի» ցուցակիցՀամախմբումն է միակ ելքը, ազգային և պետական շահը՝ վեր ամեն ինչից․ Արսեն ԳրիգորյանՊատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ» Միջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ» Թափանցիկ արևային պատուհաններ. նոր տեխնոլոգիան էլեկտրաէներգիա է արտադրում 24/7 ռեժիմով «Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ» ՔԿ-ն «հերքելով»՝ փաստացի հաստատել է. «Փաստ» Սամվել Կարապետյանի աննախադեպ հայտարարությունը արհեստական բանականությամբ Վախի քաղաքականությունը և հաղթանակի սպասումը Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանԻնչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից. Ոսկան Սարգսյան Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ» «Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ» Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» Ծանրամարտի Հայաստանի առաջնություն․ հայտնի են կին չեմպիոններըՏան սառնարանում երեխաների դիակներ են հայտնաբերվելՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհինՀրդեհ է բռնկվել «Երևան Սիթիի» տանիքումՊետք է հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին․ Մհեր ԱվետիսյանԱյսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է. Նարեկ ԿարապետյանՆոր խաղ է սկսվել. կտեսնեք՝ հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանՀերթական խայտառակ տապալումը․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի հետ բանակցային գործընթացում ձեռք բերված հակահայաստանյան պարտավորությունները կկատարվեն, եթե ՔՊ-ն հաջողի առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Էդմոն ՄարուքյանՁեր ծննդյան օրը շնորհավո՛ր, Հրամանատա՛ր. Խաչիկ ԱսրյանԱռաջիկա ընտրությունը մեր հետպատերազմյան ապատիան և խեղճությունը կոտրելու շանս է. Իվետա ՏոնոյանԵՄ-ն բացահայտ աջակցում է իշխող քաղաքական ուժին՝ միջամտելով ՀՀ ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանԿասեցվել է Հոբարձի գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըԱրեգակը վերածվել է սմայլիկի. այդ դեպքով է հիմա աստղը նայում ԵրկրինԴպրոց պետք է հաճախի 7 տարեկան երեխան. «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ (տեսանյութ) Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին․ Արամ ՎարդևանյանՈւկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով Team Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երկրորդ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaԱՄՆ-ն ձգտում է կառուցողական հարաբերությունների Վրաստանի հետ. Պետքարտուղարություն Երբ կիջնի ոսկու գինը Team-ի ծառայությունների դիմաց վճարումները՝ նաև Fast Shift-ի հավելվածով և վճարային տերմինալներով2026-ի աշնանից կներդրվի կենսաչափական նոր անձնագրերի և ID քարտերի համակարգ․ այլ մանրամասներ «Ալաշկերտը» ստուգողական խաղում զիջեց «Օրենբուրգին» Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղի Աշխատանքային պայմանագրերի՝ թղթային տարբերակով կնքում կպահպանվի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը. Էդմոն ՄարուքյանԱշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում. Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Համալսարանի տարածքում կրակոցներ են հնչել․ կան զոհերԹուրքիայի հետ շարունակում ենք քննարկումները պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ. Արմեն Գրիգորյան
Ամենադիտված