Հայ բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել Սերբիայում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սերբիայում անցկացված բռնցքամարտի Ա կարգի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 4 մեդալ, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։
86 կգ քաշային Համլետ Հարությունյանը դարձել է արծաթե մեդալակիր։
54 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը և 67 կգ քաշային Արարատ Հարությունյանը նվաճել են բրոնզե մեդալ։
Հայաստանի թիմը մրցավայր էր մեկնել մարզիչներ Ռուդիկ Մկրտչյանի և Արմեն Բաղդասարյանի գլխավորությամբ։