Ամենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում. արտադրական գործունեությունը կասեցվել է Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Ford Transit»-ին, ապա բետոնե պատնեշին և հայտնվել դաշտում․ կա տուժած ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Սև ծովում Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռներ տեղափոխող երեք նավի. ՌԴ ՊՆ «Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը Թրամփն ունի երեք տարբերակ. առաջին՝ իսկապես հաջողության հասնել գործարք կնքելու հարցում, երկրորդ՝ շարունակել շրջափակումը, երրորդ՝ ռшզմական գործողություններ ձեռնարկել. Նեթանյահու Նավթի գներն աճել են Նեթանյահուն կասկածում է ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքման հնարավորությանը. Axios ԱՄՆ-ը շատ հիասթափված կլիներ, եթե ՉԺՀ-ն զինամթերք մատակարարեր Իրանին. Թրամփ Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ»


Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ

Հասարակություն

Ինչպիսի՞ն է ներկայում Հայաստանի կապիտալի շուկան, զարգացման ի՞նչ հեռանկարներ կան, և ինչպե՞ս է տեսնում իր մասնակցությունն այդ շուկայի զարգացմանը Կոնվերս Բանկը: «Հայաստանի կապիտալի շուկաները» կոնֆերանսի ավարտից հետո այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք կոնֆերանսի մասնակից, Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանի հետ:

  • Ներդրումային գործունեության տեսանկյունից ի՞նչ քաղաքականություն է որդեգրել Կոնվերս Բանկը:

Կուզեի՝ մենք հստակ միմյանցից տարանջատեինք ընդհանրապես ներդրումային գործառույթն ու ներդրումային բանկային բիզնես ուղղությունը, քանի որ դրանք տարբեր իմաստներ ունեն:

Ներդրումային քաղաքականություն իրականացնում են բոլոր բանկերը, որոնք, ներդրումներ կատարելով ինչ-ինչ գործիքներում, ձևավորում են ներդրումային ակտիվներ (պորտֆել), որոնք, որպես իրացվելիության բուֆեր, ապահովում են բանկի բնականոն աշխատանքը՝ ըստ անհրաժեշտության ապահովելով դրանց տրանսֆորմացիան, ասենք, ներդրումներից գումարն ուղղելով վարկային ներդրումներին: Կախված այս կամ այն բանկի ներդրումային քաղաքականության առանձնահատկություններից, այն կարող է ծառայել ոչ միայն որպես իրացվելիության բարձիկ, այլև էական նշանակություն ունենալ բանկի եկամուտների ձևավորման կառուցվածքում, ինչպես օրինակ՝ Կոնվերս Բանկում է:

Ինչ վերաբերում է Բանկի կողմից որդեգրած՝ ներդրումային բանկային բիզնես ուղղություն ունենալու ռազմավարությանը, ապա այստեղ գործ ունենք որոշակի ներդրումային ծառայությունների մատուցման հետ, ինչպես օրինակ՝ Բանկի սեփական կամ այլ իրավաբանական անձանց արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման և մարքեթմեյքինգի կազմակերպման, ընկերությունների միաձուլմանն առնչվող գործընթացներ, հետագայում նաև ակտիվների կառավարման ծառայությունների տրամադրում մեր հաճախորդներին, ինչը, որպես ներդրումային բանկային (investment banking) գործառույթ, մենք տեղավորել ենք մեր բիզնես պարադիգմի շրջանակներում: 

Այստեղ ևս մեկ ուղղություն, որը կարևոր է մեզ համար, private banking՝ մասնավոր բանկային ծառայությունների մատուցումն է:  Այս գործառույթը կհետաքրքրի այլ՝ ավելի բարդ ներդրումային գործիքների կարիք և առանձնահատուկ մասնավոր սպասարկում պահանջող հաճախորդներին, որոնք նաև պատրաստակամ կլինեն մեզ պատվիրակելու իրենց ֆինանսական միջոցներն արդյունավետ կառավարելու և իրենց համար եկամուտ վաստակելու իրավասությունը: 

Մի խոսքով, տվյալ դեպքում խոսքը ոչ միայն ներդրումային բանկային ծառայությունների մասին է, այլ ընդհանրապես ներդրումային ոլորտին առնչվող բոլոր ուղղությունների: 

-Ինչպիսի՞ն եք տեսնում ոլորտի զարգացման հեռանկարը:

Մենք որդեգրել ենք քաղաքականություն՝ Բանկի գործող և պոտենցիալ հաճախորդներին աջակցել փոքր ծավալով, մատչելի, պարտքային արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման հարցում և առաջարկել ուղեկցում դրանց երկրորդային շուկայի կայացման գործում՝ մարքեթմեյքինգ:

Կապիտալի շուկայի զարգացումը ողջ աշխարհում մեծապես պայմանավորված է եղել փոքր և միջին ծավալի թողարկումներով, որոնք հաջորդել են խոշոր թողարկումներին: Գործընթացում ներառվածների քանակի աճը հանգեցնում է ծավալի մեծացման, դրանով իսկ՝ կապիտալի շուկայի աշխուժացման ու զարգացման;

Այսօր փոքր ու միջին թողարկումների պահանջարկ ունի թե բիզեսը, որն այդպիսով լուծելու է ֆինանսական ռեսուրսների ներգրավման հարցը, թե ներդրողները, որոնց կազմում առկա են տարբեր ռիսկի հակվածություն ունեցող մասնակիցներ՝ պատրաստ ներդրումներ կատարելու ավելի բազմազան ռիսկայնության պրոֆիլներ ունեցող ընկերությունների թողարկումներում:

Կապիտալի շուկայի զարգացմամբ մենք կկարողանանք բավարարել ներդրումային ամենատարբեր ճաշակ ունեցող, ռիսկ/եկամտաբերություն տարբեր հարաբերակցությունների նախապատվություն տվող անձանց պահանջարկը: Քանակական ավելացում, պարբերական թողարկումներ, ընտրության հնարավորություն. այսպես է ձևավորվում ու զարգանում կապիտալի շուկան՝ սկզբում մեծ, ապա մեծաթիվ փոքր ու միջին թողարկողների ներգրավման շնորհիվ: 

  • Ի՞նչ նախագծեր են իրականացվել 2023-ին: Եվ ի՞նչ նախագծեր են կյանքի կոչվելու ընթացիկ տարում:

Բիզնեսը ֆինանսավորման ու ֆինանսական անկախության կարիք ունի: Այս տեսանկյունից որքան տարբերակված են ներգրավված միջոցների աղբյուրները, որքան շուկայի ավելի շատ մասնակիցներից են ներգրավված ներդրումները, այնքան ընկերությունն ավելի ազատ ու անկախ է իր գործողություններում; 

Այս տեսանկյունից պարտատոմսերի թողարկումը ֆինանսների ներգրավման լավ եղանակ է նաև այն փոքր և միջին ընկերությունների համար, որոնք հասկանալի ու ճանաչելի են, կարող են վերցնել, սպասարկել պարտք, և որոնց պարտքի նկատմամբ կա հետաքրորություն ներդրողների շրջանակում:

Վառ օրինակ է Եվրոթերմը՝ կայուն ֆինանսական հոսքեր, հասկանալի բիզնես գործընթացներ, ճանաչելի Նոյան և Եվրոթերմ բրենդների ներքո ապրանքներով ու ծառայություններով ընկերությունը: Նրա ֆինանսական կարողությունների համալրման լավագույն լուծումը հանրային հատվածից պարտքի ներգրավումն էր: Մենք առաջարկեցինք պարտատոմսերի թողարկում, ինչն ընկերության ղեկավարության կողմից սիրով ընդունվեց: Եվրոթերմի համար այս որոշման արդարացվածությունը, առավելությունն իր բիզնեսի տեսանկյունից ավելի տեսանելի կդառնա առաջիկա տարիներին՝ նաև հետագա թողարկումների ընթացքում:

Արդյունքը տպավորիչ էր. մենք հաջողությամբ վաղաժամկետ ավարտեցինք 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերի տեղաբաշխումը: Պարտատոմսերում ներդրում կատարեց 150 ներդրող՝ հիմնականում Converse Mobile հավելվածի միջոցով:  

Մյուս կողմից, սա իրական հատվածի ընկերության՝ փոքր ծավալով պարտատոմսերի թողարկման սակավաթից դեպքերից էր Հայաստանում: Մեզ համար շատ կարևոր է իրական հատվածի համար նման հնարավորությունների ստեղծումը: Նրանք պիտի հասկանան, որ կարող են հասանելիություն ստանալ կապիտալի շուկաներին, կարող են ներգրավել միջոցներ, իսկ Կոնվերս Բանկը պատրաստ է դառնալ նրանց ուղեկիցը ֆինանսական շուկայում՝ առաջարկելով ծառայությունների հնարավորինս ընդգրկուն ծածկույթ:

Արդեն իսկ սկսել ենք մեկ այլ ընկերության՝ փոքր ծավալով պարտատոմսերի տեղաբաշխումը, որոնք, կարծում եմ, կունենան սպառման ուրույն շուկա, քանի որ նախագիծն ավելի շատ սոցիալական է:

Պարտատոմսերի թողարկման շուրջ աշխատում ենք ևս մի քանի ընկերությունների հետ, այս հարցով ակտիվ կապի մեջ ենք Էկոնոմիկայի նախարարության հետ: 

Իմ տեսլականն այսպիսին է. ստեղծել անխափան հոսքագիծ, որը կապիտալի շուկաներում ֆինանսական հասանելիության հնարավորություն կտա ճանաչելի, թափանցիկ, հասկանալի բոլոր ընկերություններին:

  • Բանկի կորպորատիվ պարտատոմսերի թողարկումներ լինելո՞ւ են:

Սկսած 2017-ից Կոնվերս Բանկը հաշվետու թողարկող է: Ընդհանուր առմամբ, առայսօր տեղաբաշխվել է 41,591,450,000 ՀՀ դրամին համարժեք պարտատոմս, որից 19,645,100,000 ՀՀ դրամին համարժեք պարտատոմսը շրջանառվում է Հայաստանի ֆոնդային բորսայում: Ներդրողներին է վճարվել 6,686,778,742.00 ՀՀ դրամ արժեկտրոնային եկամուտ: 

Բանկի քաղաքականությունը միտված է պարտատոմսերի թողարկման շարունակականության ապահովմանը: Մենք մտադիր ենք պահպանել մեր դիրքերն այս ոլորտում, իսկ առաջիկայում բնականաբար նախատեսում ենք նոր թողարկումներ:

  • Ինչպիսի՞ հավակնություններ ունի Կոնվերս Բանկը ներդրումային բիզնես ուղղությունում:

Որպես կապիտալի շուկայի մասնակից, Բանկը պատրաստ է հաճախորդներին մատուցել ներդրումային համալիր ծառայություններ՝ լինի դա բաժնային, թե պարտքային արժեթղթերի թողարկումներ, բրոքերային և ֆինանսների կառավարման ծառայությունների մատուցում և այսպես շարունակ: 

Պոտենցիալ ներդրողները պատրաստ են դիտարկել նոր, սակայն հասկանալի պրոդուկտներում ներդրումները: 

Ընդհանրապես ընդունված է համարել, որ ֆինանսական շուկան զարգանում է փուլ առ փուլ՝ սկսելով կարճ փողերի շուկայից (money market), անցում կատարելով դեպի ավելի երկարաժամկետ ու բարդ գործիքների, իսկ հետո նաև ածանցյալ գործիքների։ Մենք այսօր դեռևս միջնաժամկետ կորպորատիվ պարտքային գործիքների շուկայի ձևավորման փուլում ենք, որը դեռ կայացման երկար ճանապարհ ունի:

Իմ խորին համոզմամբ, այսօր Հայաստանում պետք է առաջին հերթին զարգացնել պարտքային կորպորատիվ արժեթղթերի շուկան և հասնել այնպիսի ծավալների և գործիքների բազմազանության, որի հագեցվածությունն ինքնին շուկայի զարգացումը կտեղափոխի հաջորդ փուլ:

  • Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ կրթությունը շուկայի զարգացման հարցում:

Թողարկողին պիտի կրթել, փորձի վրա բացատրել ու էքսպերտիմենտալ եղանակով ապացուցել, որ արժեթղթերի թողարկմամբ ֆինանսների ներգրավումը կարևոր քայլ է ֆինանսական անկախության ճանապարհին: Սա օգնում է ներդրողի հետ հարաբերություններում լինել ավելի բաց, թափանցիկ, ունենալ ներքին կորպորոտիվ կառավարման ավելի հասկանալի մշակույթ: Սրանք ընկերության զարգացման ճանապարհին կարևոր պայմաններ են, ինչին մեծապես նպաստում է Բանկի հետ աշխատանքը, քանի որ մենք կորպորատիվ ֆինանսների ոլորտում խորհրդատվությունից զատ նաև օժանդակում ենք թողարկողներին ներքին կառավարման իրենց ստանդարտները համապատասխանեցնել միջազգային լավագույն փորձին:  

Ներդրողները շատ բազմաշերտ են թե քանակապես, թե տիպաբանությամբ: Սակայն նրանց միավորում է եկամուտ ստանալու ձգտումը: Ոստի և, նրանց կրթելու, արժեթղթերի նկատմամբ պահանջարկ ձևավորելու համար պետք է հանրայնացնել, հասկանալի լեզվով մարդկանց ներկայացնել արժեթղթերում ներդրումների առավելությունները:

Այստեղ շատ կարևոր է թվային նոր տեխնոլոգիաների կիրառությունը, որը մատչելի և հասանելի են դարձնում անգամ փոքր ներդրողներին շուկայում առկա ֆինանսական գործիքները: 

Converse mobile հավելվածով պարտատոմսերի ձեռքբերման հնարավորության հանրայնացումը վառ օրինակ է. իր պարզության շնորհիվ մենք զարմանալիորեն մեծ թվով ներդրողներ ենք ունեցել հավելվածով: Ավելին, մենք առաջիկայում թվային մոբայլ ծառայությունների միջոցով առաջարկելու ենք նաև ավելի լայն գործիքակազմ, որն ամբողջությամբ ուղված կլինի ներդրումային մանրածախ շուկային:

Կոնվերս Բանկն ունի փորձառություն, լայն գործիքակազմ և հմտություններ: Ուստի բիզնեսին անհրաժեշտ է իր ընկերության ֆինանսավորման խնդիրները պատվիրակել մեզ, իսկ ներդրողներին՝ օգտվել մեր ծառայությունների լայն ընտրանուց: 

Մեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Ամենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում. արտադրական գործունեությունը կասեցվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըԶոլաքար-Վարդենիկ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Ford Transit»-ին, ապա բետոնե պատնեշին և հայտնվել դաշտում․ կա տուժած ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Սև ծովում Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռներ տեղափոխող երեք նավի. ՌԴ ՊՆ Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ Ակոպյան«Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը Թրամփն ունի երեք տարբերակ. առաջին՝ իսկապես հաջողության հասնել գործարք կնքելու հարցում, երկրորդ՝ շարունակել շրջափակումը, երրորդ՝ ռшզմական գործողություններ ձեռնարկել. Նեթանյահու Նավթի գներն աճել են Նեթանյահուն կասկածում է ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքման հնարավորությանը. AxiosԱՄՆ-ը շատ հիասթափված կլիներ, եթե ՉԺՀ-ն զինամթերք մատակարարեր Իրանին. Թրամփ Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պենզայում և Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստներին Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ ԶաքարյանԲաքվի բարբարոսական վարչախումբը չի կարողանում ապահովել Բաքվից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ապշերոնայան բնակավայրերի տարրական կենցաղային պայմանները․ Ոսկանյան Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ Գևորգյան
Ամենադիտված