Հրազդանի ճանապարհին վթարից տուժած երիտասարդի վիճակը շարունակում է ծանր մնալ
ՀասարակությունՀրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին փետրվարի 2-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մարմնի տարբեր վնասվածքներով Երեւանի Աստղիկ բժշկական կենտրոն տեղափոխված Կարեն Մանուկյանի վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը՝ նշելով, որ նա արդեն երկու շաբաթ է միացված է արհեստական շնչառության ապարատին, անգիտակից վիճակում է, նրա վիճակում ոչ մի դրական տեղաշարժ չկա:
Նշենք, որ մեզ հետ զրույցում Ռոբերտ Կուրղինյանը նշել էր, որ Կարեն Մանուկյանը ունի գլխուղեղի լուրջ վնասվածքներ:
Նույն ավտովթարի հետեւանքով մարմնի տարբեր վնասվածքներով Հրազդան բժշկական կենտրոնից Երեւանի Աստղիկ բժշկական կենտրոն տեղափոխված երկրորդ հիվանդի՝ Էդիկ Իսայանի մոտ, հետազոտությունից հետո հայտնաբերվել է ազդոսկրի գլխիկի կոտրվածք, այժմ նա ստանում է համապատասխան բուժում: Հիշեցնենք, որ Էդիկը փետրվարի 7-ին Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել էր հիվանդասենյակ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին փետրվարի 2-ին տեղի է ունեցել ավտովթար, բախվել են «Ֆոլցվագեն Վենտո» մակնիշի 34 OS 642 (վարորդ՝ 1991 թ. ծնված Կ. Ս.) եւ «ՎԱԶ-21014» մակնիշի 35 PO 699 պետհամարանիշներով ավտոմեքենաները: