Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար Հասարակություն 17 Մարտ, 2024 12:45 Կիսվել Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ «Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար»,- ասաց Հակոբյանը։ Այս պահին երթևեկության սահմանափակումներ կան կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար՝ մերկասառույցի պատճառով: Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։ Մարտի 16-ին հայտնել էինք, որ Լարսն ամբողջությամբ փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար եղանակային պայմանների վատթարացման պատճառով: Կիսվել