ԵՄ-ը մեկ տարով երկարաձգել է Բելառուսի դեմ զենքի բեռնարգելքը
ՄիջազգայինՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի անդամ 28 երկրների արտգործնախարարները այսօր Բրյուսելում կողմ են արտահայտվել Բելառուսի հետ վիզային ռեժիմի մեղմացմանը՝ կարևորելով Բելառուսի հետ մարդկային շփումների նշանակությունը, և հույս են հայտնել, որ դա տեղի կունենա վաղը։
Բացի այդ, նրանք որոշել են մեկ տարով երկարաձգել Բելառուսի դեմ զենքի բեռնարգելքը։ ԵՄ-ի խորհուրդը համաձայնվել է չերկարաձգել 170 անձանց ու երեք ընկերությունների հանդեպ սահմանափակիչ միջոցները, որոնք ներկայումս կասեցված էին։ Պատժամիջոցները պահպանվել են միայն չորս մարդկանց հանդեպ։