Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»


Ինչպե՞ս հաղթահարել հանրային ելույթների հանդեպ վախը

Blog

Հոգեբանությունն և ավելին ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Անգլիացի գրաքննադատ Սեմյուել Ջոնսոնը մի հրաշալի արտահայտություն ունի. «Ինքնավստահությունը խոշոր ձեռնարկումների առաջին անհրաժեշտ պայմանն է»: Ինքնավստահ լինելու հիմնական խոչընդոտներից մեկը հանդիսանում է մեր վախը: Ցանկացած մարդ, հավանաբար, իր կյանքի որոշակի իրավիճակներում զգացել է անինքնավստահություն, վախ, տագնապ, անհարմարավետություն: Սակայն կան մարդիկ, ովքեր զգում են այդ վախն ու անիքնավստահությունը հատկապես հանրային ելույթների ժամանակ: Կարմրած դեմք, փախչող հայացք, դող, կակազում, լեզվական սայթաքումներ, սրտի արագ զարկեր. ահա թե ինչպես է դրսևորվում այսպիսի մարդկանց շփոթմունքն ու անհանգստությունը հանրության առջև: 

Փորձենք պարզել, թե ինչից կամ ումից է պաշտպանում այդ վախը:
Առաջին վախը կապված է բացասական գնահատականի հետ՝ տրված Ձեզ կամ նրան, ում հետ ելույթ եք ունենում: Ինկ ի՞նչ կլինի, եթե հանրության գնահատականը դրական չլինի: Պարզ պատասխան. ոչինչ: Բացասական գնահատականը նույնպես գնահատական է: Այդ պատճառով, մի՛ վախեցեք բացասական գնահատականից, չէ՞ որ բոլորն էլ սովորում են սխալների վրա:

Երկրորդ վախը կապված է ինքնագնահատականի հետ, այն, թե մարդն ինչ «իդեալական» պահանջներ ունի իր իսկ հանդեպ: Այստեղ ամեն ինչ շատ ավելի հեշտ է: Ինքներս մեր հանդեպ շատ բարձր պահանջներ ներկայացնելը մեզ ստիպում է վախենալ, որ հանկարծ ինչ-որ մեկը կմատնանշի մեր անկատարությունը, անիրազեկությունը որևէ հարցում, բոլորը կտեսնեն մեր վրիպումները: Այսպիսի իրավիճակում ավելի կատարյալ դառնալու փորձը նման է հողմաղացների դեմ պայքարի՝ որքան շատ ես փորձում, այնքան ավելի հստակ ես տեսնում այդ զբաղմունքի անօգուտ լինելը: Մարդիկ ռոբոտներ չեն, այդ պատճառով արժե մտածել՝ արդյո՞ք չափազանց պահանջկոտ չենք ինքներս մեր նկատմամբ:

Կան ավելի բարդ իրավիճակներ: Որոշ մարդիկ հանրության առջև ելույթի վախ են զգում ոչ թե իրավիճակից ելնելով, այլ հոգեբանական մի շարք առանձնահատկությունների պատճառով՝ խառնվածք, բնավորության գծեր, հանրային ելույթների բացասական փորձ:
Բացի այդ, հասարակության առջև վախի առաջացմանը նպաստում են սոցիալական որոշ գործոններ՝ ճիշտ դաստիարակության պակաս, ահաբեկումներ մանուկ հասակում, դպրոցում ելույթների բացասական ընդունում, ուսուցիչների բացասական վերաբերմունք, մանկության և պատանեկության տարիներին այս ամենը սովորելու հնարավորության բացակայություն:

Ինչպե՞ս ինքնուրույն հաղթահարել հանրային ելույթների հանդեպ վախը

Հանրային ելույթների հանդեպ վախը հաղթահարելու համար գոյություն ունեն տարրական հնարքներ:

Նախ և առաջ անհրաժեշտ է գրել ելույթի տեքստը և կարդալ այն ելույթների ժամանակ, բայց կարդալ վարժ, ինքն իրենից չպահանջելով ավելին: Երբ դա հաջողվի, արժե գրել տեքստը, սովորել այն և պատմել՝ օգտագործելով նախագիծ, պրեզենտացիա, պատկերներ, սխեմաներ: Սա ավելի բարդ է, սակայն նրանց համար, ով կարողանում է հանրության առջև տեքստ կարդալ, դա այնքան էլ դժվար չի լինի: Հաջորդ փուլը՝ ունենալ գրառումներ, մշակել դրանք և ելույթ ունենալ առանց նյութերի, հանպատրաստից: Սա բավական պարզ և շատ վստահելի միջոց է: Կարևորը հետևողական լինել:

Շատ դրական ազդեցություն ունի նաև ինքնաներշնչանքը: Ակամա հիշվում են Նապոլեոնի խոսքերը՝ «Իմ ամենաուժեղ կողմը հանդիսանում է տրամադրությունս որևէ մեկից շատ ավելի լավ կառավարելու իմ ունակությունը»: Յուրաքանչյուրը կարող է իր համար գտնել լիցքաթափող խոսքեր, որոնք կարելի է մտքում կրկնել՝ ելույթից առաջ կամ դրա ընթացքում:

Եվ իհարկե՝ փո՛րձ, փո՛րձ, փո՛րձ: Փորձը հանգեցնում է հանգիստ և հավասարակշռված լինելու սովորության առաջացմանը՝ ուշադրության կենտրոնում լինելով հանդերձ: Եթե Դուք հնարավորություն ունեք հասարակայնորեն ելույթ ունենալ աշխատավայրում, համալսարանում կամ որևէ այլ վայրում, ուրեմն պետք է օգտվել դրանից: Հիշե՛ք, որ Ձեր ոչ մի ելույթ ապարդյուն չի անցնում: Մի քանի ելույթներից հետո Դուք ավելի ինքնավստահ կդառնաք և կսկսեք դրանցից հաճույք ստանալ:

Կցանկանայինք նշել նաև, որ հանրության առջև ելույթն ընդամենը հմտություն է: Իսկ ցանկացած հմտություն ձեռք է բերվում մարզվելով:

Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՓամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և մաhացած տղամարդու. վարորդին փնտրում ենՄինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառովՌուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են 2 ուկրաինական ՄիԳ-29 կործանիչներՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնաuվածքներ են եղել․ նոր մանրամասներՌուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ Մանուկյան
Ամենադիտված