ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ուշադրության կենտրոնումՀՀ տարածքում փետրվարի 15-ի ժամը 20.00-ի դրությամբ ավտոճանապարհներն անցանելի են:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: