Լևոն Արոնյանը պարտվեց Նակամուրային
Ուշադրության կենտրոնումՇվեյցարիայում ավարտին է մոտենում «Չեսս Չելլենջ 2016» շախմատային սուպերմրցաշարը:
5-րդ տուրում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Լևոն Արոնյանն սպիտակներով պարտվել է ամերիկացի Հիկարու Նակամուրային:
Արոնյանն իր ակտիվում ունի 4 միավոր: Առաջատարներն են Վիշվանաթան Անանդն ու Նակամուրան, ովքեր վաստակել են 7 միավոր 10 հնարավորից:
Այսօր անցկացվելու են նաև բլից պարտիաներ: