Հարի Քեյնը բացառիկ ռեկորդ է գրանցել
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի խաղում «Բավարիան» հաղթել է «Մայնցին» (8-1): Մյունխենցիների հարձակվող Հարի Քեյնը խփել է 3 գոլ ու նոր ռեկորդ սահմանել։
Քեյնը դարձավ Բունդեսլիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, ով իր դեբյուտային մրցաշրջանում 4 հեթ-տրիկ է գրանցել։
Ընդհանուր առմամբ, 30-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 36 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:
Քեյնն իր առաջին մրցաշրջանն է անցկացնում «Բավարիայում»: Անգլիացին մյունխենյան ակումբ է տեղափոխվել «Տոտենհեմից» անցած ամառ։