Սիրիայի բանակը Հալեպի հյուսիս-արեւելքում տարածքներ է ազատագրել ԻՊ-ից
HeaderՍիրիայի կառավարության բանակն իրեն հավատարիմ աշխարհազորայինների ջոկատների աջակցությամբ Հալեպի նահանգի հյուսիս-արեւելյան շրջաններում վերահսկողության տակ է առել Ատ-Տիբա գյուղը եւ դրան հարակից տարածքները Կուայրիս Շարկի բնակավայրում, հաղորդում է սիրիական լրատվական ՍԱՆԱ գործակալությունը` վկայակոչելով աղբյուրի:
Աղբյուրի խոսքով, տարածքի ազատագրումը հնարավոր է դարձել բնակավայրը ահաբեկչական «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից մաքրելուց հետո:
Աղբյուրը հավելել է, որ այնուհետեւ գյուղը մաքրել են ինքնաշեն պայթուցիկ սարքերից եւ ականներից, որ տեղադրել էին ահաբեկիչները: