ՌԴ-ն բանակցություններ չի վարում Ղազախստանի և Ադրբեջանի հետ ավիավթարի վարկածների մշակման շուրջ․ հերքում Նախատոնական խորհուրդներ՝ Առողջապահության նախարարությունից Flydubai ավիաընկերությունը չեղարկել է ՌԴ որոշ քաղաքներից դեպի Դուբայ թռիչքները Կրակոցներ Հաղթանակ թաղամասում. 33-ամյա հարևանը ձերբակալվել է Բլոգեր Էրիկ Շահբազյանը տուգանվել է 109 միլիոն դրամի չափով Բուք, մառախուղ, ձյուն․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարներին Անասնապահը խոշոր եղջերավոր անասունների մասին կեղծ հաղորդում է տվել․ մանրամասներ Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Կապանի մասնաճյուղը Գառնիում հրդեհի հետևանքով մարդ է այրվել ու մաhացել․ մանրամասներ Ուսուցիչը սոսկ մասնագիտություն չէ, այլ՝ իրական կոչում, վեհ ու կարևոր առաքելություն


Ադրբեջանը չորս գյուղ է պահանջել Հայաստանից. պատրաստվում են նոր էսկալացիայի

Վերլուծություն

Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմական նոր էսկալացիայի է պատրաստվում։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել բաքվի վերջին պահանջը։

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ ամփոփելով օրերս կայացած երկու երկրների սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի նիստի արդյունքները, պահանջել է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող 4 գյուղերի տարածքները, պնդել, թե Հայաստանն օկուպացրել է ադրբեջանական 4 գյուղեր՝ Բաղանիս՝ Այրումը, Աշաղը՝ Աքսիփարան, Խեյրիմլին և Ղզլհաջիլին։ Ադրբեջանական իշխանությունները նաև պնդում են, որ սահմանների դելիմիտացիայի ընթացքում կորոշվի Հայաստանի կողմից օկուպացված 4 էքսկլավային գյուղերի ազատման հարցը։

Դրանք են՝ Տավուշի մարզում գտնվող Յուխարի Ասքիպարա, Սոֆուլու Բարխուդարլու, ինչպես նաև Նախիջևանին սահմանակից Քյարքի (հայկական՝ Տիգրանաշեն) բնակավայրերը։

Բոլոր այս բնակավայրերը հայկական անվանումներ ունեն և հայկական են։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանին վերադարձնել Հայաստանի անկլավը՝ Արծվաշենը, որ 30 տարուց ավելի գտնվում է Ադրբեջանի ձեռքում, ընդ որում, ըստ քարտեզագիրների, Ադրբեջանի հավակնած 8 գյուղերը միասին ունեն նույն տարածքը, ինչ Արծվաշենը։

Ադրբեջանական կողմը, սակայն, չի ցանկանում որևէ կերպ ազատել հայկական տարածքները, ընդհակառակը շարունակում է նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին։

Մի կողմից, հասկանալով, որ Հայաստանի գործող իշխանությունների ապիկար քաղաքականությունն իրենց հնարավորություն է տալիս մինչև վերջ խեղդել հայկական կողմին և ստանալ հնարավոր բոլոր փոխզիջումները, մյուս կողմից Ադրբեջանն այս կերպ հերթական անգամ հայկական կողմին և միջազգային հանրությանը պատկերավոր բացատրում է, որ որևէ խաղաղության գնալու ցանկություն չունի, իսկ որ Ադրբեջանը մտադիր չէ խաղաղության պայմանագիր կնքել, հայտնի է բոլորին, բացառությամբ, թերևս Հայաստանի դիլետանտ իշխանություններից։

Արմինե Մնոյան

Գագիկ Ծառուկյանի և թոռնիկների ամանորյա տեսանյութըԱյսօր Թուրքիան է Փաշինյանին օրակարգ պարտադրում. Ավետիք ՉալաբյանՀԱՕԿ-ն ու «Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը» գործակցության հուշագիր են կնքել Տարին ամփոփում ենք մեծ նվերով. ԶՊՄԿՌԴ հետ ապրանքաշրջանառությունն աճել է 7 անգամ Փարաքարին Գյումրիի օրինակն է սպասվում Բաղրամյանը փակել էին. Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ին է մեղադրել դավադրության մեջ Միայն մեկ հոգի. հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը չի ձգո՞ւմ Ալիևը և Փաշինյանը համատեղ թաղել են Արցախի հարցը. ՀայաՔվեԹոփ 5 ընդհանուր սխալներն արևային մարտկոցների տեղադրման ժամանակ և ինչպես խուսափել դրանցից Եվս մեկ կորսված տարի․ «Փաստ» Ամանորին ընդառաջ այցելել ենք «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ի և «Սորս» հիմնադրամի փոքրիկներին. Տիգրան Ավինյան 2025-ին սպասելիս... աշխարհը՝ պայթյունավտանգ անհանգստությունների լաբիրինոսթում. «Փաստ» «Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել ոչ վստահելի գործընկերոջ համբավ, և դա բացառապես մեկ հոգու «շնորհքն» է». «Փաստ» «Արտաքին քաղաքական հարաբերություններում Հայաստանը դարձել է հյուր. մեր երկրի ղեկավարության գլխավոր նպատակը փող աշխատելն է». «Փաստ» Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարի. «Փաստ» «Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք». «Փաստ» Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ» Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ» Որո՞նք էին անցնող տարում ամենաքննարկված նախագծերը և օրենսդրական նախաձեռնությունների առումով ամենաակտիվ պետական գերատեսչությունները. «Փաստ» «Ծնվել եմ Արցախում». մեկնարկել է ևս մեկ կրթական ծրագիր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ Որ տոնը սրտեր ջերմացնի․ Իդրամը և IDBank-ը՝ հերոսների երեխաներինԿոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համարՌԴ-ն բանակցություններ չի վարում Ղազախստանի և Ադրբեջանի հետ ավիավթարի վարկածների մշակման շուրջ․ հերքում Փաշինյանը ՀՀ-ն միտումնավոր տանում է դիվանագիտական մեկուսացման. Մենուա ՍողոմոնյանՆախատոնական խորհուրդներ՝ Առողջապահության նախարարությունիցFlydubai ավիաընկերությունը չեղարկել է ՌԴ որոշ քաղաքներից դեպի Դուբայ թռիչքները Կրակոցներ Հաղթանակ թաղամասում. 33-ամյա հարևանը ձերբակալվել էԲլոգեր Էրիկ Շահբազյանը տուգանվել է 109 միլիոն դրամի չափով Բուք, մառախուղ, ձյուն․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարներին Անասնապահը խոշոր եղջերավոր անասունների մասին կեղծ հաղորդում է տվել․ մանրամասներ Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Կապանի մասնաճյուղը Գառնիում հրդեհի հետևանքով մարդ է այրվել ու մաhացել․ մանրամասներ Ուսուցիչը սոսկ մասնագիտություն չէ, այլ՝ իրական կոչում, վեհ ու կարևոր առաքելությունԿարևոր՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար․ ժամկետը երկարաձգվեցՀՀ արդարադատության նախարարն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան (ուղիղ)Ինչո՞ւ հետագայում կործանված ադրբեջանական ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել ՌԴ-ում (տեսանյութ) Օրդուում գտնված հայալեզու գերեզմանաքարը պահպանության տակ է առնվելԳերմանիայի նախագահը ցրել է խորհրդարանըԱՄՆ-ում արևային էլեկտրակայանների նոր ծրագիր են իրականացնում Կենտրոնը կաթվածահար է, ո՞ր փողոցներն է պետք շրջանցել Փաշինյանի զգուշացումը կուսակիցներին Գործող իշխանությունը սրում է պետություն-եկեղեցի հարաբերությունները Փաշինյանը Լուկաշենկոյին որպես «միջոց» է օգտագործում Բոլոր պետական բուհերի խորհուրդները գերքաղաքականացված են․ Ատոմ ՄխիթարյանԿնոջը թաքցրել են մեքենայի մեջ․ մանրամասներ՝ գազալցակայանում ողբերգական պայթյունից (լուսանկար) Նոր Նորք վարչական շրջանում 2024 թվականին նորոգվել և կառուցվել է ընդհանուր 17 բակային տարածքՎթար․ գազ չի լինի Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանվեց
Ամենադիտված