Երևանում ոչ սթափ կին վարորդը «յաշիկով» վթարի է ենթարկվել (լուսանկարներ)
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 22:30-ի սահմաններում Արամ Խաչատրյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են 34-ամյա Ռ. Տոնոյանի վարած Mercedes G-500 մակնիշի և 22-ամյա Վ. Ալեքյանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին տեղադրված խաղողի վազերի համար կառուցված երկաթե կառուցատարերին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live