Երևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը Տղամարդը ծեծել է հաշմանդամ տղամարդուն և նրա չորսամյա աուտիզմ ունեցող դստերը Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի արդեն 12 մասնակից Թուրքիան և Հայաստանը Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակներում Անիի կամրջի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել Փաշինյանն ու Զելենսկին ընդգծել են կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը Բելառուսցի ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան Երևանում հանդիպել է Մակրոնի և Ալբանիայի վարչապետի հետ Պղծվել են զոհված զինվորների գերեզմաններ՝ հարուցվել է քրեական գործ «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 12-19-ը Եվրահանձնաժողովը հաստատել է ԵՄ ներսում հավաքական պաշտպանության վերաբերյալ որոշումների կայացման առաջին վարժանքների անցկացումը Իրանի խորհրդարանի հանձնաժողովը հավանություն է տվել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ օրինագծին


Ի՞նչ ղալաթ է անում այդ գործում Նիկոլի կառավարությունը. Արտակ Զաքարյան

Blog

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Իլհամ Ալիևը 2024թ. փետրվարի 16-ին երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է, որ Բաքվի համար կարևորագույն միջազգային կազմակերպություններից մեկը թյուրքական պետությունների կազմակերպությունն է (OTS) և թյուրքական աշխարհն անվանել է իր ընտանիքը։ Այնուհետև նա իր առաջին պետական ​​այցն է կատարել Թուրքիա:
Վերլուծաբանները ենթադրում են, որ Անդրկովկասը շուտով կդառնա Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Արևմուտքի (ՆԱՏՕ) կոշտ դիմակայության (առճակատման) հարթակ։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանի ներուժի տեղափոխումը դեպի թյուրքական պետությունների կազմակերպություն շատ դժվար կլինի առանց հիմնական «արտաքին հեգեմոն» Թուրքիայի: Այդ անհրաժեշտ ներուժը կարող է ի հայտ գալ միայն հետխորհրդային թյուրքական պետությունների ռեսուրսների օգտագործման արդյունքում, և Ադրբեջանն այս հարցում անգնահատելի օգնություն կցուցաբերի իր ավագ եղբորը` Թուրքիային։
Թուրքիա կատարած այցի ժամանակ Ալիևն ուղղակիորեն հայտարարեց. «թյուրքական աշխարհի միավորումը և ընդհանուր մշակույթ ունեցող ժողովուրդների համակեցությունը կամրապնդի OTS-ի յուրաքանչյուր անդամի ուժը։ Այս ուղղությամբ հիմնական խնդիրներից մեկը, առանց որի հնարավոր չէ լուծել մնացյալ հարցերը` Անդրկովկասի վրա թուրքական վերահսկողության հաստատումն է։ Դրա համար նրանց անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը վերածվի թուրք-ադրբեջանական վասալի։ Էրդողանը Հայաստանին կոչ է արել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը դիտարկել որպես երկարաժամկետ ռազմավարական հեռանկար։ Այս առումով առանցքային խնդիր է համարվել այսպես կոչված զանգեզուրյան միջանցքն է։
Ըստ էության, Սյունիքի տարանցիկ ճանապարհը միջազգային երթուղու մաս է, որն ապագայում Ռուսաստանին և Թուրքիային կմիացնի անխափան ցամաքային հաղորդակցություններով։ Այն բաղկացած է երկու ճյուղերից՝ երկաթուղուց և մայրուղուց։ Երթուղու հիմնական մասը կանցնի Ադրբեջանի տարածքով, իսկ դրա 40կմ-ոց հատվածը կանցնի կամ Իրանով, կամ Հայաստանով :
Այս «միջանցքը» Եվրոպայի և Ասիայի միջև բեռնափոխադրումների տարանցիկ երթուղիներից մեկի վերահսկողության բանալին է: Կարմիր ծովի ճգնաժամը, որն առաջացել է Եմենի Հութի ապստամբների կողմից` կարող է 2024թ. վերջին հանգեցնել համաշխարհային տնտեսական աճի մինչև 2,8% նվազման ( ըստ: միջազգային ֆինանսների վաշինգտոնյան ինստիտուտի տվյալների (IIF)):
Այսպիսով, կա Ասիայից Եվրոպա ապրանքների առաքման այլընտրանքային ցամաքային ուղիների հրատապ անհրաժեշտություն@, ինչն էլ մեծացնում է Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի փոքր հատվածի կարևորությունը։ Իսկ մնացած բոլոր երթուղիներն, այսպես թե այնպես, գտնվում են թուրքերի վերահսկողության տակ:
Անկարային անհրաժեշտ է, որպեսզի երթուղու այս հատվածն անցնի Հայաստանի տարածքով, իսկ նրանք կփորձեն Հայաստանը պահել ամբողջական թուրքական վերահսկողության տակ։
Ռուսաստանից արագ երես թեքելու և Արևմուտքի (իրականում Թուրքիայի) հետ սիրախաղեր անելու Նիկոլի գլխավոր պատճառն Անկարայի այս ծրագիրն է: Մինչդեռ, միայն Ռուսաստանն ու Իրանն են այն իրական ուժերը, որոնք կարող են զսպել թուրքական էքսպանսիան Հայաստանում (Անդրկովկասում):
Բազմիցս ասել ենք, որ Նիկոլն իր դավաճան քաղաքականությամբ երկիրը կամգնեցրել է նոր պատերազմի առաջ: Այժմ Անկարան և Բաքուն դիտարկում են «Հայկական հարցը» լուծելու ռազմական տարբերակը։ Անկարայից քաջալերված և արցախյան վերջին «հաղթանակից» ոգևորված Բաքուն կարող է համարել, որ եկել է «հայկական խնդիրը» վերջնականապես լուծելու ժամանակը։ Այս ամենը միանգամայն տեղավորվում է Երեւանի վրա ճնշում գործադրելու թուրքական քաղաքականության մեջ։ Թուրքական ԱԹՍ-ների ակտիվությունը Հայաստանի սահմանների մոտ երկար ժամանակ չի նվազում։ Անկարան կարծես թե արդեն սկսում է Անդրկովկասն իր ազդեցության տակ ներառելու խաղը։
Մասնավորապես, Ալիեւն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանում լիովին հաստատվել է թուրքական բանակի մոդելը։ Այսօր ադրբեջանական բանակը զարգանում է ոչ միայն որպես «թուրքական բանակի փոքր մոդել», այլ որպես նրա անբաժանելի մասն է։
1992 թվականի օգոստոսի 11-ին Անկարայում ստորագրված «Ռազմական պատրաստության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, որը դեռևս ուժի մեջ է, նախատեսում էր սպայական պատրաստության ադրբեջանական բանակի կարիքների բավարարումը։ Այնուհետև այս համաձայնագիրը համալրվել է բանակային այլ ստորաբաժանումների և անվտանգության ուժերի միջև ստորագրված պայմանագրերով և արձանագրություններով։ Բացի այդ, «Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը», որը ստորագրվել է 2021 թվականին, նախատեսում է, որ Թուրքիան և Ադրբեջանը պետք է միմյանց ռազմական օգնություն ցուցաբերեն անհրաժեշտության դեպքում։
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Պակիստանը JF-17 կործանիչների վաճառքի համար Ադրբեջանի հետ կնքել է արտահանման ամենամեծ պայմանագիրը (1,6 մլրդ դոլար)։ Իրանը մեկնաբանում է այդ կործանիչների մատակարարումը որպես ուժերի անհավասարակշռություն Կովկասում և Բաքվի նախապատրաստում մեծ պատերազմի։
Անկարա կատարած այցի ընթացքում Ալիևը քննարկել է նաև փոխադարձ առևտրի ծավալների մեծացումը, այն հասցնելով 15 մլրդ դոլարի, ինչպես նաև Ադրբեջանից էներգառեսուրսների փոխադրման ծավալների ավելացմանը։ Հանդիպումների ընթացքում խոսել են Կարս-Նախիջևան երկաթուղու և Իգդիր-Նախիջևան գազատարի նախագծերի իրականացման մասին։ Ընդգծվել է ադրբեջանա-թուրքական համալսարանի ստեղծման կարևորությունը, ինչպիսին գործում է Ղազախստանում և Ղրղզստանում։
Ակնհայտ է, որ միջազգային հարաբերություններում Բաքուն հետեւում է Թուրքիայի օրինակին: Ռուսաստանի հետ բարեկամության մասին կեղծ հայտարարություններին զուգահեռ, Ադրբեջանը սերտ կապեր է հաստատում Ուկրաինայի հետ։ Մյունխենի անվտանգության վերջին համաժողովի շրջանակում Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են։ Դրանից անմիջապես հետո Ադրբեջանը կրկին 25 բեռնատարներից բաղկացած մարդասիրական օգնության խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա:
Ընդհանրապես, առնվազն անհիմն է համարել, որ Ադրբեջանն Անդրկովկասում կարող է լինել Ռուսաստանի հուսալի դաշնակիցը: Թուրքիայի հետ սերտ համագործակցությունը նրան հանելու է ՌԴ «բարեկամ երկրների» շարքից և տանելու է դեպի ՆԱՏՕ` դարձնելով նրան թուրքական ՆԱՏՕ-ի մասնաճյուղն Անդրկովկասում։
Ուստի բոլոր նրանք, ովքեր խոսում են «Մոսկվայի համար Բաքվի հետ դաշինքի նշանակության» մասին, պետք է հիշեն, որ Ադրբեջանը պարզապես կրտսեր գործընկեր է՝ ուղղորդված ՆԱՏՕ-ի Թուրքիայի կողմից, որի հիմնական նպատակը Ռուսաստանին դուրս մղելն է Կովկասյան աշխարհագրական անվտանգային գոտուց։
Իսկ ի՞նչ ղալաթ է անում այդ գործում Նիկոլի կառավարությունը` կարծում եմ ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ: Նա շարունակում է սպասարկել թուրք-ադրբեջանական շահերը` հայ ժողովրդին դնելով նոր ցեղասպանության իրական վտանգի առջև:

Ուժն է ծնում իրավունք․ Սև Հովազը ընտրել է ուժեղ լինելու ճանապարհըԵրևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը. Սուրեն Սուրենյանց Կարո՞ղ է՝ Նիկոլը Սյունիքն էլ տա, Թրամփն էլ գա Հայաստան. Նիկոլի երեսպաշտությունն էս է Այս գույնզգույն ձկներով ակվարիումը Համալիրն է՝ այնտեղ հավաքված մեկուսացված եվրոպացիներով. Աշոտյան Տղամարդը ծեծել է հաշմանդամ տղամարդուն և նրա չորսամյա աուտիզմ ունեցող դստերը Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի արդեն 12 մասնակից Թուրքիան և Հայաստանը Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակներում Անիի կամրջի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել Փաշինյանն ու Զելենսկին ընդգծել են կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը Բելառուսցի ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան Երևանում հանդիպել է Մակրոնի և Ալբանիայի վարչապետի հետ Պղծվել են զոհված զինվորների գերեզմաններ՝ հարուցվել է քրեական գործԱշխատանքից հեռացրել են՝ կաթողիկոսի մասին հրապարակման համար «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 12-19-ը Եվրահանձնաժողովը հաստատել է ԵՄ ներսում հավաքական պաշտպանության վերաբերյալ որոշումների կայացման առաջին վարժանքների անցկացումը Շքեղ միջոցառումներ, զրո արդյունք. Եվրոպական գագաթնաժողովները միայն վնաս են հասցնելու «ՀայաՔվեի» վարչության անդամներ Աննա Կոստանյանը և Մենուա Սողոմոնյանը եվրոպացի լրագրողին իրազեկում են Հայաստանում տիրող բռնապետական վարչակարգի մասինՄենք ունենք իրավունք, որն ամրագրված է հիմնական օրենքով՝ Սահմանադրությամբ. Լևոն ԲաղդասարյանԻրանի խորհրդարանի հանձնաժողովը հավանություն է տվել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ օրինագծին Հայ ժողովուրդը երբեք թույլ չի տվել, որ ինչ-որ մեկը երրորդ անգամ ընտրվի․ Արմեն Մանվելյան.Թուրքիան վերականգնվող էներգետիկայի ոլորտում դառնում է Եվրոպայի առաջատարը Թուրք-ադրբեջանական աջակցություն Փաշինյանին Խաղաղություն չկա․ Ադրբեջանի հետ պայմանագիր չի կնքվել․ Աննա ԿոստանյանՓոփոխությունը հասնում է Արթիկ․ «Վարչապետ Սամվել Կարապետյանը գալիս է փոփոխություն բերելու»Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ ԱՄՆ պաշտոնյան հերքել է Իրանի hրթիռների՝ նավին hարվածելու մասին տեղեկությունը «ՀայաՔվեի» անդամները և աջակիցները վաղ առավոտից Մարզահամերգային համալիրի դիմաց ակցիա են իրականացնումԱյս գագաթնաժողովը կարող է պատմական դառնալ միջազգային խաղաղության և կայունության համար․ Փաշինյանի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովին Հանքարդյունաբերությունը երկրի ամենաթափանցիկ աշխատող ոլորտներից է․ Վարդան Ջհանյան Նույն օպերատիվությամբ մանկապիղծների հարցերը լուծեք ու իրական հանցագործներին բռնեք, որ ամեն օր մարդ չսպանեն. Աննա ԿոստանյանԱնհասկանալի կերպով չեղարկվեց «Նոայի» գոլը «Փյունիկի» հետ խաղում. «Նոա» ՖԱ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա «ՀայաՔվեի» կանանց ձեռնաշղթաներով ակցիան` եվրոպական առաջնորդների համաժողովի ժամանակԱզատություն մեր Միքայել Սրբազանին. Նարեկ Կարապետյան«ՀայաՔվեն» Շենգավիթում էՉի կարելի ուրանալ Մակրոնի դերը Արցախյան հակամարտության հարցում և նրա հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնել. Էդմոն Մարուքյան«Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին» շարժման դիմումը. «Վերադարձրեք գերիներին տուն» Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Ֆոսֆորային զինամթերք և Ալիևի հետ ռազմական գործարքներ․ ինչու՞ Վլադիմիր Զելենսկիի այցը Երևան չի ընդունվում ոգևորությամբ Ադրբեջանից Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութերի 10 վագոն Գագաթնաժողովի ստվերում՝ նոր լարվածության շեմին «ՀայաՔվեի» հասցեն Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 10ԱԹՍ-ն մխրճվել է բնակելի շենքի մեջ (տեսանյութ)Այն մասին, թե որն է մեր և թուրք-ադրբեջանական տանդեմի միջև հակամարտության իրական պատճառը, և որն է լինելու այդ հակամարտության իրական հանգուցալուծումը. Ավետիք ՉալաբյանԱմո՛թ ձեզ, դուք ո՞ւմ եք ծառայում․ ակցիայի մասնակիցը՝ ԵՄ ներկայացուցիչներին Երևանի Դրոյի փողոցում տների տանիքներ են այրվել Եվրոպայի լռությունը և Հայաստանի ժողովրդավարության փորձությունը Հաղթանակ․ «Lion heart academy» -ի սան Միքայել Գրիգորյանը փայլել է միջազգային հարթակում Ո՞ր փողոցները փակ կլինեն այսօր Դիզայներական իրերի կեղծման կասկածանքով Գլենդելում երկու հայ է ձերբակալվելՆշվել են ծերացումը արագացնող սննդային սովորությունները
Ամենադիտված