Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա աղջնակին դեռ չեն հուղարկավորել, քրոջ մարմինը գտնելուն են սպասում Մեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման հիմնական փուլը․ մանրամասներ Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Կյանքից հեռացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, արցախցի Վերա Սաֆարյանը Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNN


«Իշխանափոխությունից հետո ականատեսն ենք լինելու էական չարաշահումների բացահայտման, նաև դրանց իրավական ու ֆինանսական հետևանքների». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանությունների կողմից հարկային բեռի ավելացումը տպավորություն է ստեղծում, թե այս տարբերակով ցանկանում են ամեն գնով բյուջեն լցնել, մյուս կողմից էլ՝ կարծիք կա, թե, ծանրացնելով քաղաքացիների հարկային բեռը, նպաստում են նաև նրանց՝ երկրից հեռանալուն: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասում է՝ լավ օրից չէ, որ այս իշխանությունն անցել է հարկային բեռի համատարած ավելացման և, ցավոք, նաև հարկային տեռորի կոնկրետ դրսևորումների:

«Արտաքին գործոնով՝ ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում առաջացած տնտեսական կարճաժամկետ էֆեկտով պայմանավորված, ունեցանք բարձր տնտեսական աճ: Բազմիցս ասել ենք, որ անհրաժեշտ էր դա կապիտալացնել, որովհետև դա ներքին գործոններով չէր, այլ արտաքին, իսկ դրանք կարճաժամկետ են:Դա չարվեց: Ընդամենը դափնիներն իրենց վերցրեցին, պոպուլիստական կոչերով հանդես եկան, որ բարձր տնտեսական աճ է: 2022 թ.-ի ամբողջ ընթացքում բարձր տնտեսական աճն ուղեկցվեց էապես բարձր գնաճով, 2023 թ.-ին բարձր տնտեսական աճի իներցիան շարունակվեց: Իրականում այդ բարձր տնտեսական աճից ցածր եկամուտ ունեցողները, ներառյալ՝ նվազագույն աշխատավարձով աշխատող աղքատները, թոշակառուները, սոցիալական նպաստ ստացող աղքատ ընտանիքները և փոքր բիզնեսն էական էֆեկտ, տնտեսական արդյունքներ, եկամուտների աճ չունեցան, բայց բարձր գնաճը բառի բուն իմաստով խժռեց այդ մարդկանց եկամուտները: Նրանք էլ ավելի մեծ սոցիալական խնդիրներ ունեցան:

Հիմա ակնհայտ է, որ արտաքին գործոնը թուլանում է, այս տարվա բյուջեով նախանշված յոթ տոկոս աճի ապահովման անասելի դժվարություններ ենք ունենալու: Սա է այն հիմնական պատճառը, որ այս իշխանությունն իր հարկային մուտքերը փորձում է ավելացնել երկու ճանապարհով: Առաջին՝ հարկային բեռն ավելացնելու ճանապարհով, այստեղ հիմնականում առաջին պլանում են փոքր և միջին ձեռնարկատերերը, արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները, և երկրորդ՝ հարկային արտոնությունները վերացնելով: Հարկային արտոնություններն իրականում ունեն նաև շատ մեծ սոցիալական կոմպոնենտ: Դրանք հիմնականում տրվում են միկրոբիզնեսին, փոքր ձեռնարկատիրությանը և նաև որոշ ոլորտների, օրինակ՝ ավտոներկրողներին, ցածր եկամուտ ունեցող մեր որոշ քաղաքացիներին, որոնք փորձում են սեփական աշխատանքով իրենց օրվա հացը վաստակել: Հիմա վերացնում են հարկային արտոնությունները՝ առանց հետևանքները հաշվի առնելու, որովհետև «տեղները շատ նեղն է»:Իրենք լավ գիտեն, որ տնտեսական աճի փուչիկը պայթում է արտաքին գործոնով պայմանավորված, իրենք էլ գլխից մեծ խոստումներ են տվել, որոնք ներառել են պետական բյուջեում: Դժվար է լինելու ապահովել այդ հարկային մուտքերն այս հարկային ռեժիմով, ու գնում են և՛ հարկային բեռի ավելացման, և՛ եղած արտոնությունները վերացնելու ճանապարհով՝ առանց հետևանքները հաշվի առնելու»,-ասում է Ավետիսյանը:

Անդրադառնում է հարկային տեռորին: «Կոնկրետ ոլորտներում հարկային մարմինն իրականացնում է նաև կացնային վերահսկողություն՝ նույնիսկ օրենքը շրջանցելով և անտեսելով: Օրինակ՝ ավտոներկրողներն իրավացիորեն բողոքում են, որ առանց իրավական հիմքի ստուգման, քրեական գործեր են հարուցում, չեն վերադարձնում հասանելի ավելացված արժեքի հարկը: Արդեն փաստ է, որ նախահարձակ եղան արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու իմաստով: Այստեղ որոշակի հետքայլ են արել, որովհետև վախն իրենց առաջնորդության հիմքում է: Բողոքի ալիք բարձրացավ, ժամանակավորապես հետքայլ են արել, բայց վստահ եմ, որ նորից գնալու են այդ ճանապարհով, որովհետև իրենց և մեզ այլընտրանք չեն թողել: Հարկային բեռի ավելացման դրդապատճառները սրանք են, որոնք ունենալու են էլ ավելի բացասական հետևանքներ, գուցե կարճաժամկետում «քերեն» և ինչ-որ ձևով ապահովեն հարկային մուտքերը, բայց միջնաժամկետ իմաստով սա լուրջ հարված է լինելու հատկապես ցածր եկամուտներ ունեցող ինքնազբաղված մեր քաղաքացիների, միկրո և փոքր բիզնեսի համար: Հարկային բեռի կտրուկ ավելացումները բացասական տնտեսական էֆեկտ չեն կարող չունենալ միջնաժամկետ և երկարաժամկետ իմաստով»,-նշում է մեր զրուցակիցը:

Զուգահեռաբար աճում է նաև արտաքին պետական պարտքը: Արդյոք ներգրավված միջոցները ծառայո՞ւմ են իրենց նպատակին: «Պետական պարտքը բառի բուն իմաստով հատուկ է այս իշխանություններին: Իրենք պարտքով են պահում նաև երկիրը: Երկիրն ընդունեցին 6,7 միլիարդ դոլար պետական պարտքով, այսօր արդեն այն 11 միլիարդից ավելի է: Էապես ավելացրել են պետական պարտքի չափը: Արդյունավետության մասին խոսելը շատ դժվար է, որովհետև այն միջոցները, որոնք ներգրավվում են, դրանց մի մասը, այդ ծրագրերը թերակատարվում են: Ստացվում է, որ տասնյակ հարյուրավոր միլիոն դոլարի տարեկան տոկոսներ ենք վճարում, բայց միջոցը նպատակին չի ծառայում: Փաստորեն, հանրային միջոցներից վճարվող տոկոսներն անընդհատ աճում են, իսկ նպատակը չի իրականացվում: Ընդհանուր ծախսային մասի մեկ տասներորդ մասն ուղղվում է կառավարության պարտքի միայն տոկոսների մարմանը:

Սա լուրջ թիվ է: Պատկերացրեք՝ որպես պետություն ծախս ենք իրականացնում, բյուջետային ամբողջ ծախսերի մեջ տասներորդ մասը, ըստ էության, փոշիանում է: Վճարում են տոկոսներ, և այդ տոկոսների առյուծի բաժինն այս իշխանության ավելացրած պետական պարտքի մարմանն է ուղղվում: Խոսքը չի վերաբերում մայր գումարին, ընդամենը տոկոսներին: Հաջորդիվ՝ այդ միջոցների ծախսերի հետ կապված: Բազմաթիվ առիթներով խոսել եմ պետական գնումների էական և առերևույթ անթույլատրելի ընթացքի մասին: Բազմաթիվ կոնկրետ օրինակներով մեկ անձից գնումներն ունեն թռիչքաձև աճ, իսկ այստեղ արդյունավետության ռիսկն անչափելի բարձր է, քան մրցութային հիմունքներով գնումներինը: Դրան գումարած՝ երբ խորանում ես այդ ոլորտում, տեսնում ես, որ օր օրի սնկի պես աճում են պետական գնումների մասնակից այն մասնավոր կազմակերպությունները, որոնք ուղղակիորեն և անուղղակիորեն կապ ունեն այս իշխանական շրջանակների հետ: Վստահ եմ, որ իշխանափոխությունից հետո մենք ականատեսն ենք լինելու էական չարաշահումների բացահայտման, նաև դրանց իրավական ու ֆինանսական հետևանքների»,-ընդգծում է պատգամավորը:

Օրվա իշխանությունը պարբերաբար հայտարարում է, թե համակարգային կոռուպցիա Հայաստանում չկա, իրենք պայքարում են կոռուպցիոն դրսևորումների դեմ և այդ պայքարում չեն խնայելու նաև յուրայիններին: Սակայն նախանշված մեկ անձից գնումները գոնե կասկածներ են առաջ բերում կոռուպցիոն ռիսկերի մասին: Ավետիսյանն ասում է, որ, օրինակ՝ պլանավորված հարցը, որի մասին գիտեին մեկ տարի առաջ, ինչո՞ւ են թողնում հասնի վերջին օրվան և ժամին, մի բան էլ անցնի, որ այդ դեպքում ձևակերպեն և իրականացնեն մեկ անձից գնումով:

«Այդ մեկ անձն էլ պարզվում է, որ իրենցից շատ հեռու մարդ կամ կազմակերպություն չէ: Ակնհայտ է, չէ՞, որ դա միայն ապաշնորհության հետևանք չէ, այստեղ նաև միտում կա: Լեգիտիմ է նաև մեր կասկածը, ինչու ոչ, նաև կոռուպցիոն ռիսկերի մասով, որ այդ գնումներում գեներացվում և առաջանում են ոչ թե միջին շահույթներ, այլ գերշահույթներ: Համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսակցություններով իրենք սիրուն թաքցնում են ամեն բան, իրենք այդ մեթոդն են ընտրել: Համակարգային կոռուպցիայի դրսևորման ձև են նաև պետական բյուջեից պարգևատրումները: Մի գրչի հարվածով միլիարդներ են տրվում որպես պարգևատրումներ, դրանք բացառապես հավասարեցված են աշխատավարձին, այսինքն՝ առանց արդյունքի գնահատման, նախարարն ու իր տեղակալն իրենց աշխատավարձից ամեն ամիս երկու անգամ ավելի ստաբիլ պարգևատրում են ստանում, դա ի՞նչ է, դա պետական բյուջեի միջոցների ապօրինի օգտագործում է»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանի դատարանը Ռուսաստանի ութ քաղաքացիների դատապարտել է բանտարկությանՇախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում ենԱմառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համարԹուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում․ ErmenihaberԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցությունՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԻսրայելն ու «Հըզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ | Թրամփը գրառում է արել, իսկ Իրանը՝ փակել Հորմուզի նեղուցըԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԵրևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՏեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա աղջնակին դեռ չեն հուղարկավորել, քրոջ մարմինը գտնելուն են սպասում Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանՄեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման հիմնական փուլը․ մանրամասներ Երրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Կյանքից հեռացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, արցախցի Վերա Սաֆարյանը Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNN Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Կյանքից հեռացել է Ռիտա Շառոյանը Իգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ է Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը (տեսանյութ) Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հունիսի 24-ին. Al Arabiya «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանԱԱ-2026․ երկրորդ տուրի խաղացանկը ԱՄՆ-ը հերթական hարվածն է hասցրել Խաղաղ օվկիանոսում գտնվող նավակին. կան զnhեր Հավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 18/06/26Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԿենդանակերպի երեք նշաններին շատ շուտով ֆինանսական հաջողություն է սպասվում Ընդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանՎթար է․ ջուր չի լինելու Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված