Պաշտոնյաներին պատերազմի՞ են նախապատրաստում․ Լուկաշենկոյի հրամանագիրը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել «Պատերազմական պայմաններում պետական մարմիններին և այլ կազմակերպություններին աշխատանքի տեղափոխելու մասին»։ Այս մասին հայտնում է ԲելՏա-ն։
Հրամանագիրը համակարգում է կառավարական գերատեսչությունների աշխատանքը պատերազմի ժամանակ և սահմանում է մի շարք կազմակերպություններ, որոնց ղեկավարներին անհրաժեշտության դեպքում կարող են շնորհվել զինվորական կոչումներ։
Հրամանագրով սահմանում է պետական մարմինների շրջանակը, որոնց նկատմամբ այն կիրառվում է, այդ թվում՝ համաբելառուսական ժողովրդական ժողովը, Ազգային ժողովի պալատները, սահմանադրական և գերագույն դատարանները։
«Հրամանագրի ընդունումը կապահովի պետական ապարատի համակարգված և անխափան գործունեությունը ռազմական սպառնալիքի աճի և պատերազմի ժամանակաշրջանում»,- ասվում է հաղորդագրությունում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live