Ադրբեջանը վիզա ստանալու համար ամենամեծ խնդիրներ հարուցող 10 երկրների շարքում է
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի Vanderlust տուրիստական հանդեսը Ադրբեջանին ներառել է աշխարհի երկրների մեջ վիզա ստանալու հետ կապված ամենամեծ խնդիրներ հարուցող 10 երկրների շարքում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ»-ը հայտնում է, որ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին Facebook-ի իր էջում այդ առնչությամբ գրել է.
«Ներդրումներ մուրող Ադրբեջանը ամենադժվար մուտքի արտոնագիր տվող 10 երկրներից մեկն է: Ինչպե՞ս կարող է դռները պինդ փակ Ադրբեջանը ներդրողներ ակնկալել: Այս կառավարությունն ինքն էլ չգիտի, թե ինչ է ուզում: Նման կառավարությունն ինչպե՞ս կարող է երկիրը դուրս բերել տնտեսական ճգնաժամից», -հարցնում է թերթը: